Դեսպան Տողանյանը ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները. ՀՀ ԱԳՆ արձագանքել է կեղծ մեղադրանքներին
ՀՀ ԱԳ նախարարությունն արձագանքել է օգոստոսի 11-ին Պյատիգորսկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատան ներկայացրած անհիմն քննադատություններին: ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարել է, որ «ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն այցելել է Պյատիգորսկում բացված «Մաշուկ-2019» երիտասարդական ֆորումի ճամբար, այցելել ազգային տաղավարներ, ինչպես նաև ծանոթացել ֆորումի մասնակիցների կամավորական ծրագրերին: Օգոստոսի 11-ին Վարդան Տողանյանը 10-րդ երիտասարդական ֆորումի շրջանակներում ֆորումի մոտ 500 մասնակիցների համար հանդես է եկել դասախոսությամբ՝ նվիրված Հայաստանի և Ռուսաստանի պատմամշակութային կապերին: Դասախոսության ավարտին ՀՀ դեսպանը պատասխանել է մոտ երեք տասնյակ մասնակիցների, այդ թվում՝ ադրբեջանցի մասնակցուհու հարցերին: ԼՂ հիմնախնդրի առնչությամբ դեսպան Տողանյանը ներկայացրել է հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը: Վերոնշյալ դեպքը, որի մասին ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանությունը նամակ է հղել ՌԴ ԱԳՆ-ին, տեղի չի ունեցել ՀՀ դեսպան Տողանյանի՝ ճամբարում եղած ժամանակ»:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ նախագահի դեմ դատական հայց է ներկայացվել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ դատական հայց է ներկայացվել` առանց սաղավարտի մոտոցիկլետ վարելու համար: Այս մասին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԳ նախարարը՝ Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողի մասին
ՀՀ ԱԳ նախարարին լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանում հայտնված հայ զին...
Վարչապետ Փաշինյանը Ամուլսարի հանքի հետ կապված քննարկում է անցկացրել. Aysor.am
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր քննարկում է հրավիրել Ամուլսարի հանքի վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ կառավարության...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Խաբեբա, սաղ ազգիս խաբեցիր»․ Գյումրեցի կինը` Փաշինյանին
Գյումրիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լայվի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ: Գյումրեցի Մարիամ անունով մի կին մոտեցավ եւ վի...