Հանգուցյալի այլանդակված դի են ստացել. լարված իրավիճակ Ծովագյուղում
Այսօր՝ օգոստոսի 3-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ծովագյուղի ավելի քան 150 բնակիչներ՝ ի նշան բողոքի, սպառնում են փակել Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի՝ Վարդենիս մտնող գլխավոր ճանապարհը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասել են. «Ո՞ւր են նայում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ինչո՞ւ չեն բարեհաճում գոնե մեկ անգամ այցելել Վարդենիսի հիվանդանոց, Վարդենիսի դիահերձարան ու սեփական աչքերով տեսնել այն «բարդակ» վիճակը, որը տիրում է դիահերձարանում: 100 մետրից անգամ չես կարող մոտենալ դիահերձարանին: Հակասանիտարական վիճակի պատճառով մարդ սրտխառնոց է ունենում: Տարրական ոչ մի պայման չկա: Ոչ սառնարանայինն պայմաններն են գործում, ոչ էլ՝ կոմունալ: Դատական բժիշկը ասես դի խոշտանգող լինի: Հուլիսի 31-ին մեր գյուղի բնակիչ, 82-ամյա Օսան Սարդարյանը մահացավ, և առավոտյան 9-ի կողմերը դին տեղափոխեցինք Վարդենիսի դիահերձարան: Ավելի լավ է, չտեղափոխեինք, ու մեր մոր դին այլանդակված չտեսնեինք»:
Բողոքի ակցիայի մասնակիցները ասացին նաև, որ հիմա հրաժարվում են ճանապարհ փակելու մտքից՝ հուսալով, որ կառավարությունը, առողջապահության նախարարությունը, ՀՀ ոստիկանություն ու գլխավոր դատախազությունը օրերի ընթացքում քննություն կկատարեն և ջրի երես կհանեն այս իրավիճակի պատասխանատուներին: «Հակառակ դեպքում դիմելու ենք ծայրահեղ միջոցի, ընդհուպ՝ ճանապարհը փակելով»:
Նմանատիպ հոդվածներ
Քննարկվում է դիտավորյալ անորակ ասֆալտ անողներին քրեական պատասխանատվության ենթարկվելու հարցը. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․«Չնայած ես ինքս որոշակի դժգոհություններ ունեմ ճանապարհաշինությա...
Վաղն անձնագրային բոլոր ստորաբաժանումները մատուցելու են ծառայություններ
Անձնագրերի և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ վաղը՝ օգոստոի 3-ին, անձնագրային...
ՃՈ տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումներն աշխատելու են արտակարգ ռեժիմով
Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ ՃՈ տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումներն աշխատելու են արտակարգ...
Ուղղաթիռից մտադիր եմ օգտվել ցանկացած պահի, երբ դա անհրաժեշտ կլինի իմ գործունեության համար. վարչապետ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարածել է «Իրատես» լրատվամիջոցում հրապարակված հերքման տեքստը ու իր ֆեյսբուքյան էջում...