Մոսկվայում բերման ենթարկվածների թիվը 435-ի է հասել, ոստիկանությունը ներխուժել է ցույցն ուղիղ եթերով լուսաբանող Дождь հեռուստաալիքի ստուդիա
Մոսկվայի քաղաքապետարանի շենքի մոտ նախատեսված բողոքի ցույցին ընդառաջ բերման ենթարկվածների թիվը հասել է 435-ի: Nշվում է, որ ձերբակալվածների զգալի մասը Մոսկվայի բնակիչ չէ։
Հաղորդվում է, որ ներկա պահի դրությամբ բողոքի ցույցի մասնակիցների թիվը 3500-ի է հասնում, որոնցից շուրջ 700-ը լրատվամիջոցների ներկայացուցիչներ են։
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է՝ ինչպես են ոստիկանության աշխատակիցները ներխուժում «Навальный Live» հեռուստաալիքի ստուդիա, որի լրագրողն ուղիղ եթերով Մոսկվայի կենտրոնից լուսաբանում էր ակցիան։ Հեռարձակումն ընդհատվել է, սակայն քիչ անց վերականգնվել է։
Ոստիկանները քիչ առաջ ներխուժել են նաեւ ցույցն ուղիղ եթերով լուսաբանող Дождь հեռուստաալիքի ստուդիա: Նրանք հեռուստաալիքի ներկայացուցչին փաստաբանի հետ հրավիրել են բաժանմունք՝ վկայի կարգավիճակով: Նշվում է, որ մարդկանց հոսքը չի դադարում:
Նմանատիպ հոդվածներ
Վարդավառը՝ Սեւանա լճում. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարդավառը նշում է Սևանում: Նա այնտեղից նաև լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում: ...
«Նեղվում եք, թե մարդիկ ձեզ են մեղադրու՞մ. ինչի դեմ միասին պայքարում էինք, հիմա դրել գովաբանում եք». Սամսոն Գրիգորյան
«ձեր ձեռից հակահեղափոխական եմ դառնալու. սև սամսոն», - ահա այսպիսի հեշթեգներով գրառում է արել ֆեյսբուքի օգտատերերից...
«Սա պետության կործանման ճանապարհ է: Մեղավորները պատասխանատվության չեն կանչվել». Ա. Բաբաջանյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախկին իշխանությանը, նրան...
«Ժողովուրդ». Հրամանատարը զինվորներին հարկադրել է քվեարկել ԲՀԿ–ականի օգտին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պաշտոնական փաստաթղթերից «ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ որ ՀՀ ՊՆ N զորամասի 3-րդ ուսումն...