Ադրբեջանում սադրանք են որակում Կապանի և Հադրութի նոր ճանապարհի կառուցումը
Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել Կապանի և Հադրութի նոր ճանապարհի կառուցման վերաբերյալ հայտարարությամբ, արտահայտելով իր վրդովմունքը:
Բաքվում ճանապարհի շինարարությունը համարում են Հայաստանի կողմից «սադրանք»` ստատուս քվոյի ամրապնդման համար:
«Չնայած հակամարտության կարգավորման համար բարենպաստ հիմքերի ստեղծմանը` Հայաստանը, թաքնվելով հրադադարի ռեժիմի ետևում, շարունակում է ապօրինի գործողությունները ապակառուցողական ձևով, և դա պարզապես հերթական սադրանքն է` խափանելու բանակցային գործընթացը»,- նշում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Ադրբեջանն իրեն վերապահում է «նման սադրիչ գործողություններին պատշաճ արձագանքելու» իրավունք:
Նշենք, որ Հայաստանն ու Արցախը մեկ այլ ճանապարհային հանգույցով կկապվեն:
Նմանատիպ հոդվածներ
«Ժողովուրդ». Հրամանատարը զինվորներին հարկադրել է քվեարկել ԲՀԿ–ականի օգտին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պաշտոնական փաստաթղթերից «ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ որ ՀՀ ՊՆ N զորամասի 3-րդ ուսումն...
Սանավիացիան գիշերով չի թռչում․ լուրջ վնասվածքներով քաղաքացուն մերժել են տեղափոխել հիվանդանոց. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրեր առաջ ՀՀ մարզերից մեկում քաղաքացին լուրջ վնասվածք է ստացել, իսկ երբ հարազատները...
Ովքեր են ամենաշատ բացակայած պատգամավորները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ԱԺ պատգամավորներից պահումներ են կատարվում ԱԺ լիագումար, արտահերթ եւ հանձնաժ...
Վարդավառը՝ Սեւանա լճում. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարդավառը նշում է Սևանում: Նա այնտեղից նաև լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում: ...