Ժամանակին չկարողացանք պարզել հոգեվիճակը. Տոնոյանը` նախօրեին զոհված զինվորի մասին
Յուրաքանչյուր զինվորի մահը ծանր կորուստ է Հայաստանի համար և ծանր բարոյահոգեբանական ազդեցություն է ունենում բանակի վրա։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հուլիսի 21–ին հայտնել էր, որ ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի մարտական դիրքում գտնվել է 2000թ.-ին ծնված շարքային Համիկ Եղիայի Վարդանյանի դին։ Զինծառայողը վնասվածք էր ստացել ճակատի շրջանում:
Ինչպես նշեց Տոնոյանը, հիմա բանակում նկատվում է մահերի թվի որոշակի նվազում։ Բայց կան նաև թերություններ, որոնց պատճառով հնարավոր չի եղել նախօրոք պարզել, թե որքան ծանր հոգեվիճակում է եղել մահացած զինվորը։
«Պետք էր ավելի լավ աշխատել։ Այժմ տրվել են համապատասխան կարգադրություններ, ավելի մանրամասն ոչինչ ասել չեմ կարող, քանի որ ընթանում է նախաքննություն», – հավելեց նախարարը։
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) հարուցվել է քրեական գործ:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտոնյաներից մեկի ամառանոցը` Սևանի ափին
Բաղրամյան 26 թելեգրամ ալիքը գրում է. "Պաշտոնյաներից մեկի ամառանոցը` Սևանի ափին: Ինչպես վերջերս ասել է Շրջակա միջավայրի ն...
Աննկարագրելի հերթեր Բագրատաշենի մաքսակետում. պատգամավոր
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Բ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պոպուլիստական ա՞. բայց հավես ա. Վիկտոր Մնացականյանը կենտրոնում աղբ է հավաքում
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն այս րոպեներին աղբ է հավաքում Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովա-Աբովյան խ...
Տաքսու վարորդը զգացել էր, որ մի բան այն չի. կորած երեխան գտնվել է. Արման Հայրապետյան
Ֆեյսբուքյան օգտատեր Արման Հայրապետյանը իր էջում գրառում է կատարել, հայտնելով, որ այսօր մանկատնից փախած երեխան գտնվել է:&...