ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տաղանդավոր գեներալները հաղթում են առանց պատերազմի, մեզ այսպիսի խաղաղություն է պետք․ Փաշինյան
Հայաստանը խաղաղասիրական պետություն է, և խաղաղության հիմնական երաշխիքը զինված ուժերն են՝ բանակը։ Այս ուղերձն այսօր ՊՆ նորընծա սպաներին փոխանցեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ռազմաուսումնական հաստատություններն ավարտելու կապակցությամբ շնորհավորելով նրանց։
«Չինական զինվորական ռազմավարությունը արձանագրում է՝ տաղանդավոր գեներալները հաղթում են առանց պատերազմի։ Ես ուզում եմ ասել, որ մեզ ահա այսպիսի խաղաղություն է հարկավոր։ Մեզ հարկավոր են այնպիսի զինված ուժեր, այնպիսի պետություն, հասարակություն, որ բոլոր պոտենցիալ հակառակորդները հասկանան, որ մեզ հետ կռվի բռնվելն իմաստ չունի, որ մեզ հետ կռվի բռնվելու արդյունքը և հետևանքը մեկն է՝ մեր բոլոր թշնամիների և հակառակորդների պարտությունը, Հայաստանի Հանրապետության, նրա ժողովրդի և զինված ուժերի անվերապահ հաղթանակը», – ասաց Փաշինյանը։
Վարչապետը բացատրեց, որ անկախ նրանից, թե յուրաքանչյուրն ինչ համազգեստ է կրում, այս հաղթանակների նվիրված զինվորն է, ու յուրաքանչյուրը՝ առաջնագծից մինչև Ազգային ժողովի և կառավարության շենք, պետք է ծառայեն այդ առաքելությանը։
Տեսանյութը` Shantnews.am-ի:
Նմանատիպ հոդվածներ
Անտառահատումների ծավալը Իջևանում. առաջին արբանյակային GIF պատկերը
ՀՀ շրջակա միջավայրի նախկին փոխնախարար, փորձագետ Այսեր Ղազարյանը ֆեյսբուքայն իր էջում անդրադարձել է Իջևանի անտառտնտ...
ՈՒՂԻՂ. Բագրատաշենի անցակետում կուտակումներ են
Հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետում կուտակումներ են։ Երեկ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Ար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվա-Երևան չվերթի օդանավը դադարեցրել է թռիչքը. ուղեւորներին տարհանել են
Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում Մոսկվա-Երեւան չվերթի օանավը ընդհատել է թռիչքը օդաչուների խցիկում ծխի մասին ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իջևանցիները փակել են Վանեցյանի և Օսիպյանի ճանապարհը
Տավուշի մարզպետարանում խորհրդակցությունից հետո իջևանցիները ի նշան բողոքի փակել էին Իջևանից Երևան տանող ճանապարհը՝ փորձել...