Ոստիկանությունը՝ Էջմիածնում թափառող շների սպանդի մասին
Ոստիկանությունից պարզաբանում են տարածել Էջմիածնում թափառող շների սպանդի մասին, որում մասնավորապես ասվում է.
«Վերջերս «Դինգո թիմ» կենդանիների պաշտպանության հասարակական կազմակերպությունը սոցիալական ցանցերից մեկում տեղեկատվություն էր հրապարակել, ըստ որի' օրեր առաջ Էջմիածին քաղաքում անհայտ անձինք թափառող շների սպանդ են իրականացրել։
Տեղեկացնենք, որ կատարվածի վերաբերյալ «Դինգո թիմ» կազմակերպության ներկայացուցչից ոստիկանության Վաղարշապատի բաժնում դիմում էր վերցվել։ Բաժնի ծառայողների և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների ակտիվ համագործակցության ու տարված բացատրական աշխատանքի արդյունքում՝ հուլիսի 22-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել Էջմիածնում ապրող 57-ամյա մի տղամարդ և հայտնել, որ ինքն է շներին իր օրինական որսորդական հրացանով կրակել՝ պատճառաբանելով, որ կենդանիները փորձել են մանկահասակ երեխաներին վնասել։
Դեպքի վերաբերյալ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցվել է վարչական վարույթ»։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտոնյաներից մեկի ամառանոցը` Սևանի ափին
Բաղրամյան 26 թելեգրամ ալիքը գրում է. "Պաշտոնյաներից մեկի ամառանոցը` Սևանի ափին: Ինչպես վերջերս ասել է Շրջակա միջավայրի ն...
Աննկարագրելի հերթեր Բագրատաշենի մաքսակետում. պատգամավոր
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Բ...
Տաքսու վարորդը զգացել էր, որ մի բան այն չի. կորած երեխան գտնվել է. Արման Հայրապետյան
Ֆեյսբուքյան օգտատեր Արման Հայրապետյանը իր էջում գրառում է կատարել, հայտնելով, որ այսօր մանկատնից փախած երեխան գտնվել է:&...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պոպուլիստական ա՞. բայց հավես ա. Վիկտոր Մնացականյանը կենտրոնում աղբ է հավաքում
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն այս րոպեներին աղբ է հավաքում Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովա-Աբովյան խ...