Գյումրիում փլուզվել է վթարային շենքի պատշգամբի մի հատվածը
Հերթական փլուզումն է տեղի ունեցել Գյումրիի Տիգրան Մեծ 5 շենքում: Փլուզվել է Ժանետա Գալստյանին պատկանող երկրորդ հարկի բնակարանի պատշգամբի բետոնե հատակի մի մասը: Փլուզման պահին տարածքում անցորդներ են եղել. նրանք չեն տուժել: Փրկարարական վարչության աշխատակիցները տարածքը սահմանազատել են ու արգելել անցուդարձն այդ հատվածով, գրում է Shantnews.am-ը:
Ըստ բնակիչների՝ փլուզումը հաջորդել է մայթի ասֆալտապատմանը: Տեխնիկայի աշխատանքից շենքում ցնցումներ են առաջացել, ինչն էլ, ըստ բնակիչների, փլուզման պատճառ է դարձել: Ըստ սեյսմիկ ծառայության եզրակացության՝ պատշգամբները 4-րդ աստիճանի վթարայնության են, այսինքն՝ ենթակա են քանդման: Տիգրան Մեծ 5 շենքի մի հատվածն ամրացվել է Լինսի հիմնադրամի բնակարանաշինական ծրագրով, իսկ մյուս մասը 3-րդ, մասնակի 4-րդ աստիճանի վթարային է:
«Այս շենքում նախկինում էլ եղել են փլուզումներ: Փլուզվել էին 3-րդ հարկի փայտյա կոնստրուկցիաները: Մենք երկու առանձին ծրագրերով ներկայացրել ենք շենքի վերականգնման ծրագիրը: Այս պահին սպասում ենք կառավարության պատասխանին: Պատշգամբները 4-րդ աստիճանի վթարային են, արդեն ենթակա են քանդման»,-Shantnews-ին ասել է Շիրակի մարզպետարանի ճարտարապետաշինարարական բաժնի գլխավոր մասնագետ Մկրտիչ Ասատրյանը:
Բնակիչներին նորից առաջարկում են սպասել, մինչև կորոշվի, թե երբ է ֆինանսավորում հատկացվելու, կամ հատկացվելո՞ւ է արդյոք: Իսկ այդ ընթացքում Տիգրան Մեծ 5-ում անգամ մասնակի նորոգման աշխատանքներ հնարավոր չեն:
Համատիրությունն էլ է հրաժարվել շենքը սպասարկել՝ այն պատճառաբանությամբ, որ ամրացման ենթակա շենքում ընթացիկ նորոգումներն անօգուտ են:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտոնյաներից մեկի ամառանոցը` Սևանի ափին
Բաղրամյան 26 թելեգրամ ալիքը գրում է. "Պաշտոնյաներից մեկի ամառանոցը` Սևանի ափին: Ինչպես վերջերս ասել է Շրջակա միջավայրի ն...
Աննկարագրելի հերթեր Բագրատաշենի մաքսակետում. պատգամավոր
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Բ...
Տաքսու վարորդը զգացել էր, որ մի բան այն չի. կորած երեխան գտնվել է. Արման Հայրապետյան
Ֆեյսբուքյան օգտատեր Արման Հայրապետյանը իր էջում գրառում է կատարել, հայտնելով, որ այսօր մանկատնից փախած երեխան գտնվել է:&...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պոպուլիստական ա՞. բայց հավես ա. Վիկտոր Մնացականյանը կենտրոնում աղբ է հավաքում
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն այս րոպեներին աղբ է հավաքում Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովա-Աբովյան խ...