Աստծուց ու մեր ապրածից գոհ ենք այնքանով, որ մենք այդքանից հետո ոտքի վրա, սաղ սալամաթ ենք. Ստյոպա Սաֆարյան
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում մանրամասներ է ներկայացրել վթարից, որի արդյունքում իր վարած մեքենան կողաշրջվել էր: Նա նաև շնորհակալություն է հայտնել ԱԻՆ-ին, ոստիկանությանը, շտապօգնությանը՝ արագ արձագանքման համար:
«Ահա այն ճանապարհը, որտեղ միջին արագության՝ 50կմ/ժ, տակ աջ կողնակի հատվածում վթարի ենթարկվեցինք։ 2 փորձառու վարորդներ ասացին, որ ավտոմեքենայի անկառավարելիություն առաջացել է խճի վրա արգելակելու (թեպետ դա կտրուկ չեմ արել), ապաև խառնվելու արդյունքում։ Պարզվում է, այդպիսի իրավիճակներում, հակառակը, գազով են դուրս գալիս։ Համենայն դեպս, իրենք այդպես բացատրեցին, որ խիճը նմանվում է պտտվող գնդակների։ Ոմանք գտնում են, կողնակի բարձր խոտերի տակ չերևացող ու բավական խոր հեղեղատարն էլ բացասական դեր է խաղացել ու նպաստել մեքենայի կողաշրջվելուն, ոմանք էլ, հակառակը, գտնում են, որ այն թափը կոտրել է։ Աստծուց ու մեր ապրածից գոհ ենք այնքանով, որ մենք այդքանից հետո ոտքի վրա, սաղ սալամաթ ենք։ Ու դա մաղթում ենք բոլոր մարդկանց։ շնորհակալություն այն բոլոր մարդկանց՝ օտարազգի և հայ, որ անմիջապես կանգ առան, ամեն տեսակի օգնություն ցուցաբերեցին, օգնեցին դուրս գալ մեքենայից, ուղղեցին մեքենան։ Դա անպատկերացնելի էր։ Օպերատիվության ու աջակցության համար շնորհակալություն ԱԻՆ-ին, Ոստիկանությանը, շտապ օգնությանը, որ հաշված րոպեներ անց դեպքի վայրում էին։ Կեցցեք»։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտոնյաներից մեկի ամառանոցը` Սևանի ափին
Բաղրամյան 26 թելեգրամ ալիքը գրում է. "Պաշտոնյաներից մեկի ամառանոցը` Սևանի ափին: Ինչպես վերջերս ասել է Շրջակա միջավայրի ն...
Աննկարագրելի հերթեր Բագրատաշենի մաքսակետում. պատգամավոր
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Բ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պոպուլիստական ա՞. բայց հավես ա. Վիկտոր Մնացականյանը կենտրոնում աղբ է հավաքում
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն այս րոպեներին աղբ է հավաքում Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովա-Աբովյան խ...
Տաքսու վարորդը զգացել էր, որ մի բան այն չի. կորած երեխան գտնվել է. Արման Հայրապետյան
Ֆեյսբուքյան օգտատեր Արման Հայրապետյանը իր էջում գրառում է կատարել, հայտնելով, որ այսօր մանկատնից փախած երեխան գտնվել է:&...