ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնտենեգրոյում հայերի ելույթից առաջ ադրբեջանցիները գոռացել են, որ քոչարին հայկական պար չէ
«Մոնտենեգրոյի Հերցեգ Նովի քաղաքում տեղի էր ունենում Միջազգային ժողովրդական երգ ու պարի փառատոնը, որտեղ Հայաստանը ներկայացնում էին Կովկաս պարային համույթի հրաշք սաները։ Հայաստանի ելույթից անմիջապես առաջ վայրկյանների ընթացքում հանդիսատեսի շարքերում հայտնվեցին բազմաթիվ ադրբեջական ու թուրքական դրոշներով թափթփուկներ, որոնք փորձում էին ձախողել համույթի ելույթը՝ գոռալով, որ Քոչարին հայկական պար չէ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Կովկաս» համույթի ղեկավար Արմեն Հակոբյանի կինը՝ Լիանա Պողոսյանը:
Նա նշել է, որ իրավիճակը վայրկյանների ընթացքում ավելի է թեժացել և երեխաների անվտանգությունը նույնպես սպառնալիքի տակ է եղել.
«Սակայն նման պահվածքը ավելի ոգևորեց երեխաներին, որոնք հուզված ու միահամուռ ավելի գեղեցիկ ներկայացրեցին մեր երկիրը։ Ոստիկանություն կանչվեց և դրանց մի մասը բերման ենթարկվեցին։ Մնացածը փախուստի դիմեցին։ Երեխաները ապահով են։ Ոստիկանությունը ուղեկցեց մասնակիցներին։ Միջադեպը և մեկ անգամ ապացուցում է մեր արևելյան հարևանների ագրեսիվ պահվածը, ովքեր ամեն ինչ փորձում են քաղաքականացնել՝ հաշվի չառնելով երեխաների և արվեստի բարձրսգույն արժեքները։ Ապրենք հայերս և Կովկաս պարային համույթը։ Երեխաների և համույթի ղեկավար Արմեն Հակոբյանի հպարտ ու խիզախ պահվածքը հիացմունք առաջացրեց փառատոնի մյուս մասնակիցների մոտ։ Քոչարին հայկական պար է»,- գրել է Լիանա Պողոսյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հսկա պիթոնը հարձակվել է կենդանաբանական այգու աշխատակցի վրա
Տրինիդադ և Տոբագոյոի Կայսերական հովտի կենդանաբանական այգու այցելուները ականատես են եղել, թե ինչպես է հսկայական պիթոն-ալբ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արծիվը բզկտել է կենդանի իժին
Հարավաֆրիկյան Քրյուգեր ազգային պարկի զբոսաշրջիկներն ականատես են եղել՝ ինչպես է արծիվը բզկտում դեռ կենդանի իժին:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խանդում էր. Կինը ինքնաթիռում նոութբուքով ծեծի է ենթարկել ամուսնուն
ԱՄՆ-ում Մայամիից Լոս Անջելես չվերթն իրականացնող American Airlines ինքնաթիռում միջադեպ է տեղի ունեցել. կինը խանդի պատճառո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեծ Բրիտանիայում սինագոգը հրդեհելու փորձ կատարողին հարկադիր բուժման են դատապարտել
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երեւում են Մեծ Բրիտանիայում անցած տարվա հուլիսի 21-ին 52-ամյա երգիչ, հակասեմիթ Տ...