ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեծ Բրիտանիայում սինագոգը հրդեհելու փորձ կատարողին հարկադիր բուժման են դատապարտել
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երեւում են Մեծ Բրիտանիայում անցած տարվա հուլիսի 21-ին 52-ամյա երգիչ, հակասեմիթ Տրիստան Մորգանի կողմից սինագոգի այրման փորձի կադրերը:
Նրան մեղավոր են ճանաչել ահաբեկչական փորձ իրականացնելու համար եւ դատապարտել անժամկետ ու հարկադիր բուժման, գրում է Daily Mail-ը:
Տղամարդը բենզին է լցրել սինագոգի վրա՝ կոտրելով պատուհանը: Այրման արդյունքում այրվել են նաեւ նրա մազերը: Գլխի վրա կրակը տղամարդը մարել է, ապա հանգիստ հեռացել:
Որոշ ԶԼՄ-ներ գրում են, որ Մորգանը դեպքի վայրից հեռացել է ծիծաղելով:
Մորգոնը, որը հիվանդանոցում ռենտգենաբան էր աշխատում, հայտնի էր նաեւ որպես կոմպոզիտոր եւ նացիստական բնույթի երգերի կատարող՝ Լառլանդ Բրեն կեղծանունով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հսկա պիթոնը հարձակվել է կենդանաբանական այգու աշխատակցի վրա
Տրինիդադ և Տոբագոյոի Կայսերական հովտի կենդանաբանական այգու այցելուները ականատես են եղել, թե ինչպես է հսկայական պիթոն-ալբ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնտենեգրոյում հայերի ելույթից առաջ ադրբեջանցիները գոռացել են, որ քոչարին հայկական պար չէ
«Մոնտենեգրոյի Հերցեգ Նովի քաղաքում տեղի էր ունենում Միջազգային ժողովրդական երգ ու պարի փառատոնը, որտեղ Հայաստանը ներկայա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են մեկ ամիս արջի որջում պահված տղամարդու մասնակցությամբ կադրեր
ՌԴ Տուվայի մարզում բնակվող մի տղամարդ, որի անունը Ալեքսանդր է, կոտրած ողնաշարով մոտ մեկ ամիս գտնվել է արջի որջում և կարո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միշան երկու լեզվով կատարել է «Ղարաբաղ» երգը և հիացրել բոլորին
«Ձայնը.Երեխաներ» շոուի հաղթող Միշա Գրիգորյանը Voices Of Artsakh խմբի ստուդիայում կատարել է «Ղարաբաղ» երգը։Օգտատերերը հիա...