Դատավորները դատավորներին վեթինգ կանեն. նոր նախագիծ է պատրաստվել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր նախատեսված դատավորների ընդհանուր ժողովը թեժ է լինելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատավորներից ոմանք նոր նախագիծ են պատրաստվում ներկայացնել դատավորների ընդհանուր ժողովին:
Մասնավորապես, դրանով առաջարկվում է քվեարկությունից առաջ թեկնածուների ելույթների նկատմամբ պահանջներ սահմանել: Տեղեկացանք, որ ելույթը պետք է բովանդակի թեկնածուի իրականացրած դատական գործունեության վերաբերյալ ամփոփ տեղեկություն, այդ թվում` հանրային հնչեղություն ունեցող գործերի քննության վերաբերյալ, մոտեցումները դատավորների վեթինգի անցկացման հիմքերի և կարգի վերաբերյալ, գույքի և եկամուտների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն` բացահայտելով դրանց աղբյուրները, և քաղաքական կապերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն:
Ընդ որում` նիստը պետք է դռնբաց լինի նաև ԶԼՄ ներկայացուցիչների համար: Ստացվում է` դատական համակարգը թեկնածուներին առաջարկում է հրապարակային վեթինգ անցնել, ընդ որում` վեթինգ պետք է անցնեն նաև ԲԴԽ անդամները:
Իսկ թե ինչ որոշում կկայացնեն դատավորները, պարզ կլինի այսօր: Բարձրագույն դատական խորհրդում ստեղծված իրավիճակի առումով այսօրվա նիստն իսկապես կարևորություն է ներկայացնում. ի վերջո, հայկական դատական համակարգում կարևորագույն դերակատարություն ունեցող Բարձրագույն դատական խորհրդի ապագա նախագահը լինելու է հենց դատավորների ընդհանուր ժողովի անդամներից մեկը, այլ ոչ թե Ազգային ժողովի կողմից ընտրված ԲԴԽ անդամներից:
Եվ քանի որ այժմ 2 դատավոր է մնացել խորհրդում, իսկ 3-ն էլ այսօր պետք է ընտրվեն, չի բացառվում, որ նոր նախագահը լինի հենց այսօր ընտրվելիք դատավորներից»:
Մանրամասներըՙ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Վթար էներգետիկ համակարգում․ փոխվարչապետ
Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարա...
Երևանում գործարկվում է նոր ավտոբուս
Երևանում փորձնական գործարկվում է նոր ավտոբուս: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել Երևանի ավագանու անդամ Աշո...
Մանվել Գրիգորյանի՝ Մանվել անունով թոռը զորակոչվել է բանակ. News.am
NEWS.am–ի տեղեկություններով՝ օրեր առաջ ԵԿՄ վարչության նախկին նախագահ, կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի թոռը՝...
Արտակարգ դեպք Երևանում. Բերման են ենթարկվել գործարար, «Վեդի Ալկո»-ի Մանվել Ղազարյանը, նրա 2 տղաներն ու համակիրները
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր ՝ հուլիսի 7-ին, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմու...