ՏԵՍԱՆՅՈՒԹ. 27-ամյա բարմենի տնից մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել
Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ մայրաքաղաքում գործող ակումբներից մեկում թմրամիջոցներ են իրացվում։
Տվյալների հիման վրա ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների հետ ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ Երևանի Սարյան և Լեոյի փողոցների խաչմերուկից, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկվել երեք երիտասարդ։ Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով 6 փաթեթ։
Հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երիտասարդները թմրամիջոցը ձեռք են բերել հիշյալ ակումբի բարմենից։ 27-ամյա երիտասարդը ևս հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանություն։ Նրա անձնական խուզարկությամբ նույնպես մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել։ Դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել նաև բերման ենթարկվածի բնակարանում։ Հայտնաբերվել է 38 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված, կաթոցիչներ ու էլեկտրական կշեռքներ։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։
27-ամյա երիտասարդը ձերբակալվել է։
Կատարվում է նախաքննություն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր կադրեր «օրենքով գող» Անդիկի սպանությունից. Lurer.com
Հայտնվել են նոր բացառիկ կադրեր՝ «օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանությունից: Տեսանյութը՝ Lurer.com-ի:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քիչ առաջ վթար է տեղի ունեցել Ռուբինյանց փողոցի հարևանությամբ
Քիչ առաջ Aurora News-ի տեսախցիկը ֆիքսել է վթարի կադրեր Ռուբինյանց փողոցի հարևանությամբ: Բարեբախտաբար վթարի հետևանքով զոհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի ավտովթարը. նախնական վարկած
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում պատկերված է Արարատի մարզում այսօր տեղի ունեցած ողբերգական ավտովթարի նախնական վար...
Դեպի Նուռնուս գյուղ գնացող ճանապարհին գետ է առաջացել․ պատկան մարմինները երկու ամսից ավելի է չեն կարողանում խնդիրը լուծել
Երեկ Ավրորա Մեդիայի լրատվականը հայտնել էր, որ Կոտայքի մարզում վնասված ջրատար կա եւ արդեն մեկ շաբաթից ավելի է ջուրը հոսու...