ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կոտայքում 41 անձ բերման է ենթարկվել
Հունիսի 21-ին ու 22-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, վարչությանը ենթակա ստորաբաժանումների ծառայողները ճանապարհային ոստիկանների և պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակիցների հետ ուժեղացված ծառայություն են իրականացրել Կոտայքի մարզում՝ հայտնաբերելով մի շարք իրավախախտման դեպքեր, տեղեկացնում է ոստիկանության կայքը։
Երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվել է 325 տրանսպորտային միջոց։ Տարբեր կասկածանքներով կամ ոստիկանի օրինական պահանջները չկատարելու համար բաժիններ է բերվել ու բերման ենթարկվել 41 անձ, այդ թվում՝ նախկինում դատապարտված անձինք։ Նրանց հետ տարվել են կանխարգելիչ աշխատանքներ։
Ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ կատարելու համար պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 18 տրանսպորտային միջոց։ Ընդհանուր առմամբ վարչական պատասխանատվության է ենթարկվել 68 վարորդ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փնթի ասֆալտապատում, ձյութով պատված անիվներ և կոշիկներ
Այսօր Ռադիո Ավրորայի խմբագրություն բազմաթիվ բողոքներ են ստացվել, նաև ուղարկվել տեսանյութ Երևանի տարբեր փողոցներում իրակա...
Ինչ է սա․ անտարբերությո՞ւն, դավադրությո՞ւն․ ինչո՞ւ են կրկին ասֆալտապատվում անթերի փողոցները․ ահազանգ քաղաքացուց
Ավրորա Մեդիայի լրատվական ծառայության ֆեյսբուքայն էջին ահազանգ-տեսանյութ է ստացվել Արկադի Գալստյան անունով օգտատիրոջից, ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր «օրենքով գող» Անդիկի հուղարկավորությունից. News.am
News.am-ը տեսանյութ է հրապարակել «օրենքով գող» Անդիկի հուղարկավորությունից: Հիշեցնենք, որ հուլիսի 2-ի գիշերը՝...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արմավիրի մարզում լուկաշինցիները փակել են ճանապարհը, կարկուտը ավելի քան 13 միլիոն դրամի վնաս է հասցրել
Նախօրեին տեղացած կարկուտը չի շրջանցել նաև Արմավիրի մարզը: Լուկաշին գյուղի բնակիչը մեզ հետ զրույցում նշեց, որ մոտ 13 րոպե...