Պետպաշտոնյաների աշխատավարձերը չեն բարձրանալու. Վահագն Թևոսյան
Պետպաշտոնյաների աշխատավարձերը չեն բարձրանալու: Այս մասին իր Facebook-յան էջում գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Թևոսյանը:
«Կա մտավախություն, որ մարդիկ կարող են շփոթել նվազագույն աշխատավարձը բազային աշխատավարձի հետ: Վերջինի հիման վրա է հաշվարկվում այդ թվում պետպաշտոնյաների աշխատավարձը: Բազայինն ըստ օրենքի պետք է կազմի նվազագույնի՝ ոչ պակաս, քան 80% և ոչ ավելի, քան 120%: Այս պահին նվազագույնի ու բազայինի հարաբերակցությունը օրենքի շրջանակում ա, ըստ այդմ՝ ոնց եղել ա՝ էդպես մնալու ա, չի ավելանալու, այսինքն պետպաշտոնյաների աշխատավարձերը ՉԵՆ ԲԱՐՁՐԱՆԱԼՈՒ», - ասված է նրա գրառման մեջ:
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը ներկայացրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազադատ Կարապետյանի եւ Բաբկեն Թունյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է նվազագույն աշխատավարձի չափը 55 հազար դրամի փոխարեն 63 հազար դրամ սահմանել, այնինչ, կառավարությունն առաջարկում է, որ այն սահմանվի 68 հազար դրամ:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ բերման է ենթարկվել քրեական հեղինակություն Նորագյուղցի Բոգոն
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ մոտ մեկ ժամ առաջ Կենտրոնական (Կիլիկիա) ավտոկայանից բերման է ենթարկվել քրեական հե...
«Ժամանակ». Նոր փոփոխություն վարորդական իրավունք ստանալիս
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է փոփոխություններ կատարել «ճանապարհային երթեւեկության անվտանգ...
Զինծառայող է զոհվել
Ցավալի լուր. Մահացել է ժամկետային զինծառայող Հայկ Սուրենի Ալավերդյանը: Հանգամանքները պարզվում են: Այս մասին գրում է ՀՀ Պ...
«Ծիրանի» ռեստորանում հայտնաբերվել են խախտումներ. ՍԱՏՄ
2019թ. hունիսի 11-ի երեկոյան, «Ծիրանի» ռեստորանում արձանագրված թունավորման դեպքից միայն 3 օր անց, ստանալով թունավորման վ...