ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բողոքող եղվարդցիները պարզապես զավթել են մասնավոր տարածք և չեն ուզում դուրս գալ․ Կոտայքի մարզպետ
Կառավարության դիմաց բողոքի ցույց անող եղվարդցիները պարզապես զավթել են մասնավոր արտադրական տարածք , հիմա էլ չեն ցանկանում ազատել այդ տարածքը։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։
Նրա խոսքով` իրենք բնակիչներին բազմաթիվ տարբերակներ են առաջարկել, որպեսզի ազատեն մասնավոր տարածքը, քանի որ տարածքի տերը պահանջում է ուղղակի ազատել իր սեփականությունը։ Սակայն բնակիչները, ըստ Պետրոսյանի, կոմպրոմիսի չեն գնացել նույնիսկ այն դեպքում, երբ նրանց առաջարկել են մի քանի ամսվա տան վարձակալության գումար տալ։
Պետրոսյանի խոսքով` այդ տարածքները, այնուամենայնիվ, պետք է ազատվեն, բայց ընկերությունը իր՝ մարզպետի միջնորդությամբ, որոշ ժամանակ է տվել բնակիչներին՝ տարածքն ազատելու համար։ Մարզպետն ասաց, որ ծեծի դեպք չի եղել, ոստիկանությունն ընդամենը իր ուժերով փորձել է դուրս բերել բնակիչներին այդ մասնավոր տարածքից։
Նա ասաց, որ անընդունելի է այդ բնակիչների պահվածքը, երբ կառավարության դիմաց հավաքված ասում են՝ կա´մ մեզ տուն տվեք, կա´մ չենք հեռանա։ Մարզպետի խոսքով՝ նման անօթևան բազմաթիվ ընտանիքներ կան իրենց մարզում։ Նա օրինակ բերեց, որ այդպիսի ընտանիքներ կան, որ զավթել են պետական շենքեր, սակայն իրենք այդ ընտանիքների դրության մեջ մտնում են ու չեն վտարում նրանց։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փնթի ասֆալտապատում, ձյութով պատված անիվներ և կոշիկներ
Այսօր Ռադիո Ավրորայի խմբագրություն բազմաթիվ բողոքներ են ստացվել, նաև ուղարկվել տեսանյութ Երևանի տարբեր փողոցներում իրակա...
Ինչ է սա․ անտարբերությո՞ւն, դավադրությո՞ւն․ ինչո՞ւ են կրկին ասֆալտապատվում անթերի փողոցները․ ահազանգ քաղաքացուց
Ավրորա Մեդիայի լրատվական ծառայության ֆեյսբուքայն էջին ահազանգ-տեսանյութ է ստացվել Արկադի Գալստյան անունով օգտատիրոջից, ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր «օրենքով գող» Անդիկի հուղարկավորությունից. News.am
News.am-ը տեսանյութ է հրապարակել «օրենքով գող» Անդիկի հուղարկավորությունից: Հիշեցնենք, որ հուլիսի 2-ի գիշերը՝...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արմավիրի մարզում լուկաշինցիները փակել են ճանապարհը, կարկուտը ավելի քան 13 միլիոն դրամի վնաս է հասցրել
Նախօրեին տեղացած կարկուտը չի շրջանցել նաև Արմավիրի մարզը: Լուկաշին գյուղի բնակիչը մեզ հետ զրույցում նշեց, որ մոտ 13 րոպե...