Ուրիխանյանը մանդատը վայր դնելու դիմում չի ներկայացրել ԱԺ
Ազգային ժողովը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում չի ստացել: Այս մասին «Փաստինֆո»-ին հաղորդել են ԱԺ-ի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նշենք, որ հունիսի 14-ին Ուրիխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել և հայտարարել, որ պատրաստվում է մանդատը վայր դնել:
«Եկել է աշխատանքային լիազորություններս դադարեցնելու պահը: Պատճառների մասին կխոսեմ ավելի ուշ»,- գրել էր ԲՀԿ պատգամավորը:
«Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ խնդրել էր ԱԺ նախագահին տեղեկացնել, թե արդյոք մանդատից հրաժարվելու մասին դիմում ստացել են, թե ոչ։
«Հայտնում ենք, որ ԱԺ-ն նման դիմում չի ստացել»,- նշված է ԱԺ պատասխանում։
Նմանատիպ հոդվածներ
«Հրապարակ». Մարզերից խայտառակ լուրեր են հասնում մայրաքաղաք
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարան է հրավիրել ՀՀ մարզպետներին։ Նրանք, այսպես կոչվա...
Վահե Գրիգորյանը չի մասնակցի Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա մի շարք գործերի քննությանը․ ՍԴ
Սահմանադրական դատարանը որոշում է հրապարակել՝ համաձայն որի ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը չի մասնակցի Ռոբերտ Քոչարյան...
Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգությանխորհրդի քարտուղար
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Հ...
Իրավիճակը Լարսում. արդյո՞ք Վրաստան ավտոմեքենաների մուտքն արգելվում է. պարզաբանում
Վրացական սոցկայքերում տեղեկություններ են տարածվել, թե Ռուսաստանը Լարսի անցակետով արգելում է Վրաստան ավտոմեքենաների մուտք...