Քաղաքականություն

Քաղաքական հետապնդման տարրեր չենք տեսնում․ ԼՀԿ պատգամավորները՝ Քոչարյանի դատի մասին

WRed
Քաղաքական հետապնդման տարրեր չենք տեսնում․ ԼՀԿ պատգամավորները՝ Քոչարյանի դատի մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ դատավարությունը կենցաղային դատ չէ, բայց կապ չունի՝ դատվում է նախագա՞հ, թե՞ հասարակ քաղաքացի․ բոլորի համար պետք է ապահովվեն դատավարության հավասար հնարավորություններ և արդար դատաքննության իրավունքը։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասացին ԼՀԿ պատգամավորները։

 

«Մենք քաղաքական հետապնդման տարրեր չենք տեսնում, և այս գործը մեզ համար զուտ իրավական գործընթաց է», – ասաց պատգամավոր Անի Սամսոնյանը։

 

Անդրադառնալով ՍԴ շուրջ ստեղծված իրվիճակին՝ Սամոսնյանը նշեց․ Սահմանադրական դատարանի ներկա դատավոր Հրայր Թովմասյանը բոլոր չափանիշներով այսօր համարվում է դատավոր, ու սահմանադրական նորմերի ցանկացած անհատական մեկնաբանություն անընդունելի է։ 

 

«[Վահե] Գրիգորյանը եկավ, Ազգային ժողովում՝ օրենսդիրում, հայտարարեց, որ ինքը այս պահից ստանձնում է [ՍԴ նախագահի] լիազորությունները, բայց ինչպես տեսնում եք, անցել է քանի օր և պարոն Գրիգորյանը չի ստանձնել այդ լիազորությունները։ Եվ եթե պարոն Գրիգորյանը չդարձավ Սահմանադրական դատարանի նախագահ, կարծում եմ, նա կունենա լուրջ խնդիրներ», – ասաց նա։

 

ԼՀԿ մյուս պատգամավոր Կարեն Սիմոնյանն ասաց, որ Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել ընդունված ընթացակարգով՝ Ազգային ժողովի որոշմամբ և այլ համապատասխան ակտերով, ու եթե Գրիգորյանը վիճարկելի է համարում այդ որոշումները, ապա դրանք կարող է վիճարկել վարչական դատարանում։


 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250