«Իմ քայլի» պատգամավորները չկարողացան ասել, թե ով է այժմ ՍԴ դատավորը
Ո՞վ է ձեզ համար Սահմանադրական դատարանի նախագահը։ Այս հարցը լրագրողները մի քանի անգամ տվեցին իշխանական խմբակցության պատգամավորներին, որոնք ճեպազրույցի էին եկել Ազգային ժողովի ընթացիկ աշխատանքներն ամփոփելու։
Պատգամավորներից Աննա Կարապետյանը նախ ասաց, որ արդեն պատասխանել է այդ հարցերին, այդ պատասխանները բավարար չե՞ն եղել։ Ապա ավելացրեց, որ Սահմանադրական դատարանի անդամ-դատավոր տարընկալումը դեռ պետք է բացահայտել, բայց ՍԴ նախագահը պետք է լինի դատավոր։ Լրագրողների կոնկրետ հարցերին՝ ի վերջո ում են համարում դատավոր, խմբակցության պատգամավորները այդպես էլ չպատասխանեցին։
Նրանցից Սուրեն Գրիգորյանը պարզաբանեց, որ և՛ Վահե Գրիգորյանը, որին իրենք ընտրել են ՍԴ դատավոր, և՛ Հրայր Թովմասյանը, որ մինչև հիմա իրականացրել է ՍԴ նախագահի պարտականությունները, չեն մեկնաբանել հարցը, հետևաբար ճիշտ չէ, ո իրենք մեկնաբանեն, քանի որ դրանով կարող են վնասել գործընթացը։
Նմանատիպ հոդվածներ
«Հրապարակ». Մարզերից խայտառակ լուրեր են հասնում մայրաքաղաք
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարան է հրավիրել ՀՀ մարզպետներին։ Նրանք, այսպես կոչվա...
Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի
Դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։
Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգությանխորհրդի քարտուղար
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Հ...
Իրավիճակը Լարսում. արդյո՞ք Վրաստան ավտոմեքենաների մուտքն արգելվում է. պարզաբանում
Վրացական սոցկայքերում տեղեկություններ են տարածվել, թե Ռուսաստանը Լարսի անցակետով արգելում է Վրաստան ավտոմեքենաների մուտք...