ԲԴԽ նախագահի իշխանական թեկնածուն Ռուբեն Վարդազարյանն է. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախկին փոխնախարար Վիգեն Քոչարյանով և փաստաբան Գրիգոր Բեքմեզյանով համալրված Բարձրագույն դատական խորհուրդն ունի քվորում և կարող է նիստեր հրավիրել, սակայն դեռ 4 թափուր տեղ կա, որից 3-ը, ըստ օրենքի, պետք է լինեն դատավորներ, և նրանց ընտրելու է դատավորների ընդհանուր ժողովը, որը նշանակված է հուլիսի 11-ին։ Քննարկվում է 4 անուն՝ Կիմ Բալայանի որդու՝ Երևանի դատավոր Դավիթ Բալայանի, նույն դատարանից՝ Մեսրոպ Մակյանի, Երևանի դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի և Արագածոտնի մարզից՝ Սուրեն Մնոյանի։
Փորձեցինք նրանց հետ զրուցել։ Դավիթ Բալայանի օգնականն ասաց․ «Նման բաներ դեռ չգիտենք»։ Իսկ առաջարկ եղե՞լ է։ «Հնարավոր է»։ Մեսրոպ Մակյանը հարցին հարցով պատասխանեց՝ հերքելով․ «Իսկ ո՞ւմ են առաջարկել, որ ինձ էլ առաջարկեն»։
ԲԴԽ անդամ կարող են դառնալ 40 տարին լրացած, 10 տարի աշխատած, նկատողություն չստացած դատավորները։ Բոլոր 4 թեկնածուներն էլ այս պահանջներին բավարարում են։ Ի դեպ, ԲԴԽ նախագահ պետք է նշանակվի դատավորներից, մեր տեղեկություններով, իշխանական թեկնածուն Ռուբեն Վարդազարյանն է»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
«Հրապարակ». Մարզերից խայտառակ լուրեր են հասնում մայրաքաղաք
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարան է հրավիրել ՀՀ մարզպետներին։ Նրանք, այսպես կոչվա...
Իրավիճակը Լարսում. արդյո՞ք Վրաստան ավտոմեքենաների մուտքն արգելվում է. պարզաբանում
Վրացական սոցկայքերում տեղեկություններ են տարածվել, թե Ռուսաստանը Լարսի անցակետով արգելում է Վրաստան ավտոմեքենաների մուտք...
Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի
Դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։
Քոչարյանի գրասենյակը աջակիցներին խնդրում է չգնալ դատարան և միջոցառում չկազմակերպել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հաղորդագրությունը. Ինչպես հայտնի է, այսօր, ժամը 16։00 ՀՀ Վերաքննիչ քրեակա...