Վրաստանի խորհրդարանը նոր նախագահ ունի
Վրաստանի խորհրդարանը հավանություն է տվել իշխող «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցությունից Առչիլ Թալաքվաձեի թեկնածությանը որպես օրենսդիր մարմնի նախագահ, հաղորդում է Sputnik Վրաստանը:
Խորհրդարանական մեծամասնության առաջնորդի օգտին 150 պատգամավորներից քվեարկել է 94-ը:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել աջակցության եւ վստահության համար եւ հասարակությանն ասել՝ ես ամեն ջանք կգործադրեմ, որպեսզի խորհրդարանում խաղաղ, գործնական քաղաքականություն լինի, ես առավելագույնս կապահովեմ, որպեսզի կողմերը խաղաղ կառուցողական ռեժիմի անցնեն ... Հաշվի առնելով մեր երկրի ազգային շահերը, ես ձեզ հետ միասին կկայացնեմ որոշումներ, որոնք մենք պետք է ապագայում ընդունենք», - ասել է Թալաքվաձեն:
Նա նշել է, որ Վրաստանի խորհրդարանի նախագահ լինելն իր համար մեծ պատասխանատվություն է:
Թալաքվաձեն խորհրդարանի պատգամավոր է դարձել 2016 թվականի ընտրությունների արդյունքներով:
Մինչ այդ Թալաքվաձեն երկու տարի ՆԳ փոխնախարար էր:
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը Լարսում. արդյո՞ք Վրաստան ավտոմեքենաների մուտքն արգելվում է. պարզաբանում
Վրացական սոցկայքերում տեղեկություններ են տարածվել, թե Ռուսաստանը Լարսի անցակետով արգելում է Վրաստան ավտոմեքենաների մուտք...
«Հրապարակ». Մարզերից խայտառակ լուրեր են հասնում մայրաքաղաք
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարան է հրավիրել ՀՀ մարզպետներին։ Նրանք, այսպես կոչվա...
Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի
Դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։
Քոչարյանի գրասենյակը աջակիցներին խնդրում է չգնալ դատարան և միջոցառում չկազմակերպել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հաղորդագրությունը. Ինչպես հայտնի է, այսօր, ժամը 16։00 ՀՀ Վերաքննիչ քրեակա...