Կարծում եմ` կոկորդիլոսաբուծարանն իրեն սպառել է
Այսօր լրագրողների հետ զրույցում Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը խոսել է իր ու Մասիսի քաղաքապետի հարաբերությունների մասին։ Նա նշել է, որ դրանք աշխատանքային բնույթ ունեն:
«Բոլորի հետ էլ ստացվում է աշխատանքային հարաբերություններ, եթե պատրաստ են աշխատելու», - ասաց նա։
Հարցին՝ իր պաշտոնակության մասին լուրերը ճի՞շտ են, Գարիկ Սարգսյանն արձագանքեց. «Այդ հարցին կարող է պատասխանել միայն վարչապետը»։
Դիտարկմանը, թե ինչո՞ւ չի առաջադրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Գարիկ Սարգսյանն ասաց, որ ինքը դեռ 2016-ին էր հայտարարել՝ չի առաջադրվելու հաջորդ անգամ։
«Դա իմ որոշումն է եղել դեռևս 2016 թվականից։ Կուսակցական շարքերը պետք է՝ առաջ գան, հետ գնան, մարդիկ հնարավորություն ունենան առաջադրվելու ու, քանի որ տեղերը սահմանափակ են, մենք պետք է հնարավորություն տանք մեր մյուս կուսակցական ընկերներին», - ասաց նա։
Գարիկ Սարգսյանի խոսքով՝ Մասիսում Ընտանեկան մարզահամալիրի բացման համար տրամադրվել է մոտ 960 միլիոն դրամ։
«Քանի որ բարերարը Մասիսից է, ունեն հնարավորություն, փորձում են իրենց համայնքի համար լավ բան անել, ինչը ողջունելի է ու մենք շահագրգիռ կողմ ենք», - ասաց նա։
Անդրադառնալով կոկորդիլոսաբուծարանի թեմային՝ Գարիկ Սարգսյանն ասաց, թե կարծում է՝ այդ թեման արդեն իրեն սպառել է։
«Ներդրումը կատարելու է «Արմոն» ՍՊԸ-ն, և ես կարծում եմ՝ այդ թեման իրեն սպառել է», - ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը Լարսում. արդյո՞ք Վրաստան ավտոմեքենաների մուտքն արգելվում է. պարզաբանում
Վրացական սոցկայքերում տեղեկություններ են տարածվել, թե Ռուսաստանը Լարսի անցակետով արգելում է Վրաստան ավտոմեքենաների մուտք...
«Հրապարակ». Մարզերից խայտառակ լուրեր են հասնում մայրաքաղաք
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարան է հրավիրել ՀՀ մարզպետներին։ Նրանք, այսպես կոչվա...
Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի
Դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։
Քոչարյանի գրասենյակը աջակիցներին խնդրում է չգնալ դատարան և միջոցառում չկազմակերպել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հաղորդագրությունը. Ինչպես հայտնի է, այսօր, ժամը 16։00 ՀՀ Վերաքննիչ քրեակա...