Իսկ որտե՞ղ է «սիրուն աղջիկը». ԱԺ-ում բուռն քննարկումների հետքերով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ խորհրդարանում մոտ 40 րոպե հայրենի պատգամավորները, թողած օրակարգային հարցերն ու նախագծերը, քննարկում էին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի «սիրուն աղջիկ» արտահայտությունը՝ ուղղված Քաղավիացիայի պետ Տաթևիկ Ռևազյանին։ Եվ երեկ խորհրդարանում թեժ վիճաբանություն սկսվեց այն բանից հետո, երբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը որոշեց պաշտպանել Տաթևիկ Ռևազյանի «թասիբը»:
Արեն Մկրտչյանի ելույթից և Էդմոն Մարուքյանին ուղղված հորդորից հետո սկսվեց նմանատիպ ելույթների շարան, և պատգամավորները կարծես թե մոռացել էին, թե իրականում ինչու էին հավաքվել։ Սակայն հետաքրքիր է, որ մինչ խորհրդարանում բոլորը որոշել էին խոսել Տաթևիկ Ռևազյանից, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ վերջինս երկրում չէ. Քաղավիացիայի պետը մինչև հուլիսի 1-ը լինելու է արձակուրդում:
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը Լարսում. արդյո՞ք Վրաստան ավտոմեքենաների մուտքն արգելվում է. պարզաբանում
Վրացական սոցկայքերում տեղեկություններ են տարածվել, թե Ռուսաստանը Լարսի անցակետով արգելում է Վրաստան ավտոմեքենաների մուտք...
«Հրապարակ». Մարզերից խայտառակ լուրեր են հասնում մայրաքաղաք
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարան է հրավիրել ՀՀ մարզպետներին։ Նրանք, այսպես կոչվա...
Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի
Դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։
Քոչարյանի գրասենյակը աջակիցներին խնդրում է չգնալ դատարան և միջոցառում չկազմակերպել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հաղորդագրությունը. Ինչպես հայտնի է, այսօր, ժամը 16։00 ՀՀ Վերաքննիչ քրեակա...