Հարկային գործոնների մեծ մասով Վրաստանն ավելի շահեկան վիճակում է, քան Հայաստանը․ պատգամավոր
ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանն ուսումնասիրել է բիզնեսի վրա ազդող մոտ մեկ տասնյակ հարկային գործոններ ու եկել է եզրակացության, որ այդ գործոնների մեծ մասով Վրաստանն ավելի շահեկան վիճակում է, քան Հայաստանը։ Այս մասին նա հայտնեց ԱԺ ամբիոնից ու ներկայացրեց որոշ թվային արժեքներ։
| Հայաստան | Վրաստան | |
| Ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) | 20 տոկոս | 18 տոկոս |
| Եկամտային հարկ | 3 տարուց կլինի 20 տոկոս + 5 տոկոս կուտակային | 20 տոկոս |
| Շահութահարկ | 18 տոկոս + 5 տոկոս շահաբաժնի հարկ | 15-20 տոկոս |
Այս ամենի համագումարում պատգամավորն ասաց, որ իրենց առաջարկներն էլ չեն ընդունվել, ու իրենք համարում են, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր Հարկային օրենսգիրք։ Խաչատրյանն ասաց, որ ԼՀԿ խմբակցությունը դեմ է քվեարկելու ներկա նախագծին։
Հիշեցնենք, որ մինչ այդ ԲՀԿ խմբակցությունը նույնպես հայտարարել է, որ դեմ է քվեարկելու կառավարության ներկայացրած նախագծին։
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը Լարսում. արդյո՞ք Վրաստան ավտոմեքենաների մուտքն արգելվում է. պարզաբանում
Վրացական սոցկայքերում տեղեկություններ են տարածվել, թե Ռուսաստանը Լարսի անցակետով արգելում է Վրաստան ավտոմեքենաների մուտք...
«Հրապարակ». Մարզերից խայտառակ լուրեր են հասնում մայրաքաղաք
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարան է հրավիրել ՀՀ մարզպետներին։ Նրանք, այսպես կոչվա...
Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի
Դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։
Քոչարյանի գրասենյակը աջակիցներին խնդրում է չգնալ դատարան և միջոցառում չկազմակերպել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հաղորդագրությունը. Ինչպես հայտնի է, այսօր, ժամը 16։00 ՀՀ Վերաքննիչ քրեակա...