ԲՀԿ-ն դեմ կքվեարկի Հարկային օրենսգրքի փոփոխությանը՝ համահարթեցման կետի պատճառով. Աբովյան
Ազգային ժողովն այսօր վերսկսել է երեկ կիսատ մնացած հարցի՝ Հարկային օրենսգրքի փոփոխության քննարկումը։ Առաջին ելույթ ունեցողը ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանն էր։ Նա նշեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին։
Աբովյանը դա բացատրեց նրանով, որ չնայած իրենց պնդումներին, նոր նախագծում պահպանվել են եկամտահարկի համահարթեցման մասին դրույթները։ Դա նշանակում է, որ եթե հիմա բարձր աշխատավարձ ստացողներն ավելի բարձր տոկոսով հարկեր են վճարում, ապա օրինագծի ընդունումից հետո բոլորը վճարելու են նույն չափով։
Պատգամավորն ասաց, որ սա իրենց համար սոցիալական հարց է, քանի որ և՛ շատ ստացողները, և՛ քիչ ստացողները պետք է նույն 23 տոկոս եկամտահարկերը վճարեն։
Նրան պատասխանեց իշխանական խմբակցությունից Գևորգ Պապոյանը՝ նշելով, որ ոչ համահարթ հարկումը այսպես թե այնպես չի լուծում սոցիալական արդարության հարց։ Նույն մտքին արձագանքեց նաև նույն խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն ու ասաց, որ վտանգավոր է խավերը միմյանց հակադրելը, քանի որ նույն հաջողությամբ գյուղատնտեսությունն էլ ընդհանրապես չի հարկվում, բայց դա չի նշանակում, որ մյուսները սուբսիդավորում են գյուղատնտեսությունը։
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը Լարսում. արդյո՞ք Վրաստան ավտոմեքենաների մուտքն արգելվում է. պարզաբանում
Վրացական սոցկայքերում տեղեկություններ են տարածվել, թե Ռուսաստանը Լարսի անցակետով արգելում է Վրաստան ավտոմեքենաների մուտք...
«Հրապարակ». Մարզերից խայտառակ լուրեր են հասնում մայրաքաղաք
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարան է հրավիրել ՀՀ մարզպետներին։ Նրանք, այսպես կոչվա...
Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի
Դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։
Քոչարյանի գրասենյակը աջակիցներին խնդրում է չգնալ դատարան և միջոցառում չկազմակերպել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հաղորդագրությունը. Ինչպես հայտնի է, այսօր, ժամը 16։00 ՀՀ Վերաքննիչ քրեակա...