Քրեական հետապնդում է իրականացվում, բայց շրջում են Վրաստանում, Չեխիայում, կամ այլ երկրներում. Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը գրել է.
«Հստակ պատասխանների ակնկալիքով.
լրատվամիջոցներից պարբերաբար տեղեկանում ենք, որ մարդիկ, ում նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում, շրջում են Վրաստանում, կամ Չեխիայում, կամ ԵՄ այլ երկրներում, կամ աշխարհի որևէ այլ անկյունում: Նրանցից ոմանց նկատմամբ, ըստ մամուլի տեղակատվության, և ըստ քննչական ծառայությունների` ընտրված են խափանման միջոցներ, այդ թվում ստորագրություն չհեռանալու մասին: Բայց չգիտես` ինչպես մի դեպքում նրանց երկրից դուրս գալու համար որևէ խոչընդոտ չկա, մեկ այլ դեպքում նույնիսկ դատարանի թույլտվության առկայության պարագայում ակնհայտ արհեստական պատճառներով ելքն արգելվում է: Հիմա հարց, որ իսկապես շատերին է հետաքրքրում. անձինք, ում նկատմամբ հարուցված է քրեական գործ, ի՞նչ իրավական հիմքերի, ի՞նչ հիմնավորումների առկայությամբ են երկրից դուրս գալիս: Ո՞վ է որոշում այս մեկին կարելի է, մյուսին՝ ոչ։ Անհրաժեշտություն է առաջանում հրապարակել այդ մարդկանց ելքի թույլտվության փաստաթղթերը։ Շատ կարևոր է հասկանալ` դրանք բոլորը դատարանի որոշումներո՞վ են և բոլորը պատշաճ դատաիրավական ձևակերպմամբ։ Հակառակ դեպքում գործում է բացահայտ կամայական մոտեցում։ Ինչպես է, որ մի դեպքում ունենալով դատարանի թույլտվությունը, մարդիկ զրկված են երկրից դուրս գալու հնարավորությունից, և բացատրություններն ակնհայտ արհեստական են, իսկ այլ դեպքերում անհայտ ծագման թույլտվություններով, գուցե ուղղակի պայմանավորվածությունների արդյունքում շրջում են աշխարհով մեկ և միայն նոր պայմանավորվածության համար վերադառնում Հայաստան»:
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը Լարսում. արդյո՞ք Վրաստան ավտոմեքենաների մուտքն արգելվում է. պարզաբանում
Վրացական սոցկայքերում տեղեկություններ են տարածվել, թե Ռուսաստանը Լարսի անցակետով արգելում է Վրաստան ավտոմեքենաների մուտք...
Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի
Դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։
Քոչարյանի գրասենյակը աջակիցներին խնդրում է չգնալ դատարան և միջոցառում չկազմակերպել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հաղորդագրությունը. Ինչպես հայտնի է, այսօր, ժամը 16։00 ՀՀ Վերաքննիչ քրեակա...
Հայաստանը մասամբ է կողմ քվեարկել ԵԽԽՎ Ռուսաստանի վերադարձի մասին բանաձևին
Ինչպես արդեն հայտնել էինք, Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը գիշերն ընդունված բանաձևի շնորհիվ հնգամյա դադարից հետո...