Ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա տարածաշրջանում կարող են խաղաղապահ ուժեր տեղակայվել. Մամեդյարով
«Վաշինգտոնում կայացած բանակցությունների ընթացքում Մինսկի խմբի համանախագահները կրկին ներկայացրել են նախկինում քննարկված փաստաթղթերը», - այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը` մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հունիսի 20-ին կայացած հանդիպումը:
Ինչպես հաղորդում է Turan գործակալությունը` Ադրբեջանի արտգործնախարարը հայտնել է, որ իրենք այժմ աշխատում են համանախագահների` մարտի 9-ին հրապարակած հայտարարության հիման վրա: Նա ընդգծել է, որ փաստաթուղթը պետք է լրջորեն ուսումնասիրվի, իսկ կողմերը պայմանավորվել են, որ համանախագահները նախարարներին նոր հանդիպում կառաջարկեն 2-ից 3 ամիս անց:
«Անպայման չէ շփման գծում վերականգնել անդորրը և նոր բանակցություններ վարել: Մենք պետք է բովանդակային բանակցություններ վարենք: Այժմ մենք աշխատում ենք համանախագահների` մարտի 9-ին հրապարակած հայտարարության հիման վրա: Այդ փաստաթղթի որոշ դրույթների հետ մենք համաձայն ենք, որոշ դրույթների հետ` ոչ», - նշել է Մամեդյարովը`պնդելով, որ այդ հայտարարության համաձայն հայկական զորքերը պետք է դուրս բերվեն ադրբեջանական տարածքներից, իսկ մնացածը կարելի կլինի որոշել դրանից հետո:
«Հայկական կողմը ամեն անգամ շրջանառում է անվտանգության և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցերը: Ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա տարածաշրջանում կարող են խաղաղապահ ուժեր տեղակայվել: Համանախագահները այդ ուղղությամբ պետք է աշխատանքներ տանեն», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը:
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը Լարսում. արդյո՞ք Վրաստան ավտոմեքենաների մուտքն արգելվում է. պարզաբանում
Վրացական սոցկայքերում տեղեկություններ են տարածվել, թե Ռուսաստանը Լարսի անցակետով արգելում է Վրաստան ավտոմեքենաների մուտք...
Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի
Դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։
Քոչարյանի գրասենյակը աջակիցներին խնդրում է չգնալ դատարան և միջոցառում չկազմակերպել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հաղորդագրությունը. Ինչպես հայտնի է, այսօր, ժամը 16։00 ՀՀ Վերաքննիչ քրեակա...
Հայաստանը մասամբ է կողմ քվեարկել ԵԽԽՎ Ռուսաստանի վերադարձի մասին բանաձևին
Ինչպես արդեն հայտնել էինք, Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը գիշերն ընդունված բանաձևի շնորհիվ հնգամյա դադարից հետո...