7 անշարժ գույք, 98 հազար դոլար, 25 մլն դրամ. դատական դեպարտամենտի ղեկավարի և նրա կնոջ ունեցվածքը

ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը դեռեւս 2019 թվականի մայիսի 14-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր 2018 թվականի տարեկան հայտարարագիրը: 

Ըստ հայտարարագրի՝ տարեսկզբում Փոլադյանն ունեցել է 25 մլն դրամ, 97 հազար 500 դոլար եւ 4300 եվրո, որը տարեվերջում դարձել է 25 մլն դրամ, 98 հազար դոլար եւ 4300 եվրո: Փոլադյանը 2018-ին ունեցել է 8 մլն 502 հազար 613 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է 2 տարբեր աշխատավարձերից: 

Դեռեւս պաշտոնը ստանձնելուց՝ 2017 թվականին, Փոլադյանը էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի գույքի եւ եկամուտների մասին հայտարարագիրը, որից պարզ է դառնում, որ նա ունի 7 անշարժ գույք՝ 4 հողամաս եւ 3 բնակարան: 

Դատական դեպարտամենտի ղեկավարը նաեւ 1 ավտոմեքենա՝ «NISSAN SENTRA 2.0» մակնիշի: 

Փոլադյանը կինը՝ Նաիրա Սարգսյանը, 2019-ի մայիսի 14-ին էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր տարեկան հայտարարագիրը: Ըստ որի Սարգսյանը տարեսկզբում ունեցել է 21 մլն 500 հազար դրամ, 42 հազար դոլար եւ 3800 եվրո, որը տարեվերջում դարձել է 21 մլն 500 հազար դրամ, 42 հազար դոլար եւ 3500 եվրո: 

Նաիրա Սարգսյանը 2018-ին ունեցել է 2 մլն 612 հազար 119 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է 2 տարբեր աշխատավարձերից:

Քաղաքականություն