![Ռուսաստանը կիրառեց իր ամենափորձված զենքերից մեկը. Վրաստանի նախագահի արձագանքը](https://auroranews.am/storage/img/base_image/old/c00f270327876b666289da6ae3920b1a.webp)
Ռուսաստանը կիրառեց իր ամենափորձված զենքերից մեկը. Վրաստանի նախագահի արձագանքը
![Ռուսաստանը կիրառեց իր ամենափորձված զենքերից մեկը. Վրաստանի նախագահի արձագանքը](https://auroranews.am/storage/img/base_image/old/c00f270327876b666289da6ae3920b1a.webp)
Վրաստանի նախագահ Սալոմե Զուաբիշվիլին՝ արձագանքելով երկրում ընթացող իրադարձություններին, նշել է. «Տեղի ունեցածը մեծագույն հանցագործություն էր, սակայն դա որևէ կերպ չի արդարացնում արհեստական ալիքը, հակակառավարական գործողությունները, որոնք ուղղված էին Խորհրդարան ներխուժելուն և Կառավարությունը տապալելուն: Ռուսաստանը մեր թշնամին է: Նրա կողմից ղեկավարվող հինգերորդ շարասյունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան բացահայտ ագրեսիան»:
«Ես կցանկանայի մեկ անգամ ևս նշել, որ երկրի և հասարակության պառակտումը բացի Ռուսաստանից որևէ մեկին պետք չէ: Ռուսաստանն այսօր կիրառեց իր ամենափորձված զենքերից մեկը»,- հավելել է Զուրաբիշվիլին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վրաստանում այս պահին ընթանում են հակառուսական ցույցեր: Ցուցարարները պահանջում էին, որ մեկ ժամվա ընթացքում պաշտոնաթող լինեին Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն, Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան և ՊԱԾ-ի ղեկավար Վախթանգ Գոմելաուրին: Ցուցարարները նաև պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:
Պահանջներից ոչ մեկը չի կատարվել: