ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կառավարության աշխատանքը հնարավոր չէ գնահատել այլ կերպ, քան փայլուն. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում 2018թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց՝ 2018թ. բյուջետային առումով համաշխարհային պատմության մեջ աննախադեպ տարի է:
«Նման բան խիստ կասկածում եմ, որ երբևէ որևէ այլ երկրում տեղի է ունեցել»,- ասաց նա:
Փաշինյանը հիշեցրեց, որ 2018-ին Հայաստանում տեղի են ունեցել նախագահի, վարչապետի, Երևանի քաղաքապետի ընտրություններ և Թավշյա հեղափոխություն:
«Ի՞նչ ունենք այս տարվա արդյունքում. 5,2 տոկոս տնտեսական աճ՝ այն պարագայում, երբ բյուջեի նախագիծն ընդունած Կառավարությունը բյուջեում դրել է 4,5 տոկոս տնտեսական աճի կանխատեսում: Ի՞նչ խնդիր կա բյուջետային առումով. պետբյուջեն չունի չկատարված ոչ մի պարտավորություն: Մակրոտնտեսական կայունությունը պահպանված է լիարժեքորեն: Եթե այս առումով մոտենանք, կարող ենք ասել, որ Կառավարությունն իր աշխատանքը կատարել է փայլուն, քանի որ այս ողջ քաղաքական ցնցումների համատեքստում ապահովել է ՀՀ բնականոն կյանքը լիարժեքորեն»,- ասաց վարչապետը:
Նա հիշեցրեց, որ 2018-ին տեղի է ունեցել նաև պետական կառավարման համակարգի գլոբալ անցում կիսանախագահականից դեպի խորհրդարանական, ուստի, ըստ վարչապետի, այս առումով կառավարության աշխատանքը այլ կերպ, քան փայլուն, հնարավոր չէ գնահատել:
Փաշինյանը հայտնեց՝ այս տարի 7,1 տոկոս տնտեսական աճ է գրանցվել, որն ամենաբարձր ցուցանիշն է ԵԱՏՄ տարածքում, իսկ պետբյուջեի եկամտային մասը գերակատարվել է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ցուցարարները ջրով լի բաժակներ էին նետում դահլիճի ուղղությամբ. հայ պատգամավորները` Վրաստանում տիրող վիճակի մասին. Shantnews
Ինչպես արդեն հայտնել ենք, Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ մի խումբ վրացի պատգամավորներ դադարեցրե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկական ոսկու գինը. աղքատ համայնքներ և լքված պոչամբարներ. hetq.am
Hetq.am-ը գրում է. «Հայաստանում արդյունահանվող ոսկուն տիրանում են ռուս գործարարները, հայ պաշտոնյաները կամ նրանց փոխկապակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թբիլիսիի բախումներում Առաջին ալիքի օպերատորն է վիրավորվել
Թբիլիսիում ոստիկանության և ցուցարարների միջև բախումների հետևանքով վիրավորվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Լ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սահմանամերձ Բարձրունի գյուղում սովետի ժամանակից սկսած Բաքվի ալիքներ են հեռարձակվում. ԲՀԿ-ական պատգամավորը` Վանեցյանին
Ազգային ժողովն այսօր քննարկեց Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազ...