Սուրիկ Խաչատրյանի՝ գազանանոցի ճանապարհին գտնվող տունը գրանցված չէ. Սարհատ Պետրոսյան
Շուկայական արժեքի համար անկախ գնահատողներ կան: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին լրագրողների հետ զրույցում ասաց Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը, ArmDaily.am-ը:
«Մենք ողջ հանրապետության տարածքում իրականցրել ենք մի շարք գնահատումներ, դրա հիման վրա վերլուծությունն ենք արել և ստացել ենք գնահատման նոր տրամաբանություն: Գնահատումը սկսվել է հեղափոխությունից մի քիչ առաջ, ավարտվել է հոկտեմբեր ամսին: Մեր գնահատման արդյունքում Երևանի կենտրոնում շուկայական արժեքը ավելին է, քան այն արժեքը որ մենք ֆիքսել ենք հիմա»:
Անդրադառնալով այն հարցին, որ գներն այժմ արհեստականորեն բարձրացված են, Պետրոսյանը նշեց, որ գները դեռևս հաստատված չեն, սա ընդամենը նախագիծն էր, բայց եթե գները շուկայում իջեցվեն, ապա իրենք էլ կիջեցնեն:
«Մենք պիտի ունենանք ճշգրիտ տվյալ: Պիտի ֆիքսենք ընդհանրական գին, որ այս հատվածում այս պարամետրերով գույքն այսքան արժե: Մեր ամենօրյա աշխատանքն է հետևել, թե ինչ է տեղի ունենում շուկայում»-հավելեց Պետրոսյանը:
Իմ աշխատանքի ընթացում հանդիպել է, որ գույքը գրանցված չլինի, հետևաբար հարկ էլ չեն վճարել: Դրանց մեջ եղել են նախկին պաշտոնյաներ: Համայնքը պիտի իր գործիքակազմի շրջանակներում ստիպի որ տվյալ մարդը իր գույքը գրանցի:
Հարցին, թե ինչպես կմեկնաբանի այն խոսակցությունները, որ գազանանոցի ճանապարհին շքեղ գույք կա, որը պատկանում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, Պետրոսյանը պատասխանեց.
«Այո, դա համապատասխանում է իրականությանը, և այդ գույքը դեռևս գրանցված չէ մեզ մոտ»:
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը Լարսում. արդյո՞ք Վրաստան ավտոմեքենաների մուտքն արգելվում է. պարզաբանում
Վրացական սոցկայքերում տեղեկություններ են տարածվել, թե Ռուսաստանը Լարսի անցակետով արգելում է Վրաստան ավտոմեքենաների մուտք...
Դատախազը միջնորդեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փո...
Ներկայացել են որպես ԱԱԾ գեներալներ, կրել են ուսադիրներ ու գույք են հափշտակել
ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից հանցավորության դեմ պայքարի գործառույթների իրականացման շրջանակն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գնում եմ Արդարադատության նոր նախարարին ներկայացնելու․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ գնում է Արդարադատության նոր նախարարին...