Սեյրան Օհանյանի մասով քրեական հետապնդումը պետք է դադարեցվի. պաշտպան
«Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու մեջ մեղադրվող պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասով քրեական հետապնդումը պետք է դադարեցվի։ Այս մասին այսօր Վերանքնիչ քրեկան դատարանում հայտարեց Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը։
Նա ներկայացրեց դատախազության և տուժող կողմի բողոքների վերաբերյալ իր առարկությունները։
Մեժլումյանը Վերաքննիչ դատարանից պահանջեց մերժել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքները։
«Բողոքները չմերժելու և նոր դատական ակտ կայացնելու դեպքում համարում եմ, որ Վերաքննիչ դատարանը պետք է որոշում կայացնի քրեական գործի վարույթը 300.1-րդ հոդվածի մասով կարճելու և իմ պաշտպանյալ Սեյրան Օհանյանի մասով քրեական հետապնդումը դարդարացնելու մասին»,–ասաց նա։
Փաստաբանը մանրամասնորեն անդրադարձավ իր պաշտպանյալին առաջադրված ՔՕ 300.1 հոդվածի սամանադրականության հարցին։
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին, առաջին ատյանի դատարանի դատվոր Դավիթ Գրիգորյանը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի եւ Արմեն Գեւորգյանի գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու համար այս գործով կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի եւ դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչեւ 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության պահանջներին:
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը Լարսում. արդյո՞ք Վրաստան ավտոմեքենաների մուտքն արգելվում է. պարզաբանում
Վրացական սոցկայքերում տեղեկություններ են տարածվել, թե Ռուսաստանը Լարսի անցակետով արգելում է Վրաստան ավտոմեքենաների մուտք...
Դատախազը միջնորդեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փո...
Ներկայացել են որպես ԱԱԾ գեներալներ, կրել են ուսադիրներ ու գույք են հափշտակել
ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից հանցավորության դեմ պայքարի գործառույթների իրականացման շրջանակն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գնում եմ Արդարադատության նոր նախարարին ներկայացնելու․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ գնում է Արդարադատության նոր նախարարին...