Շիրակում տղամարդը հորեղբոր տղայի կախված դին հայտնաբերել է կամրջի տակ. Sputnik Արմենիա
րեկ սարսափելի դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` Աղին գյուղի կամրջի տակ մի տղամարդ գտել է իր հորեղբորորդու դին՝ պարանով կախված վիճակում։
Ինքնասպանություն գործած տղամարդը 44 տարեկան էր։ Նա ապրում էր հենց Աղին գյուղում, երեք անչափահաս երեխայի հայր էր։ Նրան համագյուղացիները դրական են բնութագրում և հստակ չեն կարողանում հասկանալ այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառը։
Գյուղում խոսում են միայն, որ տղամարդը մի փոքր ֆինանսական խնդիրներ է ունեցել։ Ինքնասպանության օրը նա մասնակցել է համագյուղացիներից մեկի թաղմանը, որից հետո անհետացել։
Հարազատները փնտրել են նրան ու հայտնաբերել կամրջի տակ՝ պարանով կախված։ իրավապահները պարզում են այդ ծայրահեղ քայլին դիմելու իրական պատճառները։
Նմանատիպ հոդվածներ
Դատախազը միջնորդեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փո...
Անձամբ ես կհատուցեմ Փաշինյանի պահանջած 650 000 դրամ դատական ծախսը. Հայկ Ալումյան
Իմ կարծիքով` դատարանը չպետք է 650 հազար դրամը բռնագանձի, որովհետև գումարի չափը կախված է գործի բարդությունից, տեղի ունեցա...
Գործարկվել է Սերժ Սարգսյանի աջակիցների Telegram ալիքը
Գործարկվել է Սերժ Սարգսյանի աջակիցների Telegram ալիքը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ երրորդ նախագահի ոչ պաշտոնական ֆեյսբուք...
Գագիկ Ծառուկյանը` նախօրեին ՀՅԴ-ականների հետ հանդիպման մասին
Դաշնակցության առաջարկն է եղել, որ կարելի է հանդիպել, քննարկել երկրի տնտեսական, քաղաքական վիճակը, Արցախի հարցը: Այս մասին...