Պայթյուն Քութայիսիում. կան տուժածներ
Քութայիսիում բնակելի տանը պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունի հետևանքով առաջացած կրակի արդյունքում վիրավորվել է 7 մարդ: Դեպքը տեղի է ունեցել Ավտոմշենեբելի պողոտայի բնակարաններից մեկի երկրորդ հարկում, այս մասին գրում է Ալիք Մեդիա-ն:
Կրակը հանգցնելու համար տեղում աշխատել է 30 հրշեջ-փրկարար և շուրջ 10 հրշեջ-փրկարար տեխնիկա: Ինչպես հայտնել են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից, տեղի ունեցածի հետևանքով վիրավորվել է 7 մարդ, որոնց շտապ օգնության խումբը տեղափոխել է հիվանդանոց:
Դեպքի առնչությամբ ոստիկանությունը սկսել է հետաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինայում ադրբեջանցիները հայ ուսանողին դուրս են նետել պատուհանից
Խարկովի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիայի առաջին կուրսի ուսանող Արթուր Մարտիրոսյանը ուսանողական հանրակացարանում տ...
Ինչ է տեղի ունեցել Ասկերանի զորամասերից մեկում. պարզաբանում է Արցախի ՊԲ-ն
Հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամաս...
Ավտովթար` Սյունիքի մարզում. Միմյանց երկու մեքենաներ են բախվել. Shamshyan.com
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 12։55-ի սահմաններում Երևան-Մե...
ՀՀ համարներով մեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթար` Ռուսաստանում. տուժածներ կան
Ռուսաստանի Դաշնությունում հայկական համարով մեքենայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով տուժածներ կան:...