Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում 1 շաբաթ է՝ խմելու ջրի խողովակաշարը վնասվել է, ու ջուրն անխնա հոսում է. Shamshyan.com
Արդեն 1 շաբաթ է, Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 6-րդ փողոցի բնակիչներն ահազանգում են, որ իրենց փողոցի թիվ 31 տան դիմաց խմելու ջուրը խողովակաշարի վնասման պաճառով անխնա հոսում է։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Վստահ ենք, որ «Վեոլիա Ջուր» ընկերության պատասխանատուները տեղյակ չեն այս խայտառակ վիճակից, քանի որ եթե տեղեկացված լինեին, ապա տարածքը սպասարկող պատասխանատուներին մի քան մուշտի կտային, ովքեր իրենց աշխատանքները կատարում են թերի։ 1 շաբաթ առաջ ահազանգել ենք տարածքը սպասարկող տեսուչին և հայտնել, որ խմելու ջուրն անխնա հոսում է։ Եկել են, չիվի են խփել, այդքանով իրենց գործը համարել են ավարտած ու գնացել, իսկ նրանց գնալուց 1 օր անց նորից սկսեց ջուրը դուրս տալ։ Եթե խողովակաշարը չփոխվի, ոչ մի հարց չի լուծվի։ Մեր հույսը «Վեոլիա Ջուր» ընկերության ղեկավարությունն է, քանի որ տեղական իշխանությունները ոչ մի միջոց չեն ձեռնարկում»։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև որ երեկ վնասված այդ փոսի մեջ ավտոմեքենա էր հայտնվել, ու միայն տրակտորի օգնությամբ բնակիչները կարողացան այն դուսրս բերել։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինայում ադրբեջանցիները հայ ուսանողին դուրս են նետել պատուհանից
Խարկովի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիայի առաջին կուրսի ուսանող Արթուր Մարտիրոսյանը ուսանողական հանրակացարանում տ...
Ինչ է տեղի ունեցել Ասկերանի զորամասերից մեկում. պարզաբանում է Արցախի ՊԲ-ն
Հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամաս...
Ավտովթար` Սյունիքի մարզում. Միմյանց երկու մեքենաներ են բախվել. Shamshyan.com
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 12։55-ի սահմաններում Երևան-Մե...
«Աշտարակ» բուժկենտրոնում մահացածի հարազատները «շտապօգնության» մեքենա են վնասել. կա բերման ենթարկված
Հունիսի 17-ին, ժամը 21.55-ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ բ/կ է տեղափոխվել Ոսկե...