Ադրբեջանն անհանգստացած է. ռազմական վերլուծաբան
Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանն անհանգստացած է հայկական զորավարժություններից և Պաշտպանության նախարարի հայտարարություններից: Արցախում դեռ նոր մեկնարկած հայկական զորավարժություններն արդեն թիրախային ազդեցություն են ունեցել թշնամու քաղաքական ղեկավարության վրա: Մասնավորապես, Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ կոնկրետ անհանգստություն է նկատվում ու ադրբեջանական կողմը փորձում է զորավարժությունները կապել ԱԳ նախարարների Վաշինգտոնում կայանալիք հանդիպումի հետ:
Դրան զուգահեռ հայտարարվում է, որ Հայաստանի պաշտպանության նախարարը խոսում է 10.000 զինծառայողով զորավարժության մասին և մյուս կողմից պատրաստվում է արցախյան հարցի կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցություններին մասնակցել: Ու սա հայտարարում է մի պետություն, որը, ամսվա մեջ մի քանի անգամ, զորավարժություն է իրականացնում ու դրա մի մասն այլ պետության հետ և նույն ամսվա ընթացքում կրկնակի շատ անգամ խաղաղությունից է խոսում: Հիմա էլ անհանգստացած են, թե հայկական կողմն ինչպես է բացատրելու իր այս գործողությունները: Շատ պարզ բացատրություն կա՝ մենք երկու հարթակներում էլ մեզ ապահովագրում են, որ ևʹ պատերազմի, ևʹ բանակցությունների ժամանակ անակնկալի չգանք»:
Նմանատիպ հոդվածներ
Դատախազը միջնորդեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փո...
Գագիկ Ծառուկյանը` նախօրեին ՀՅԴ-ականների հետ հանդիպման մասին
Դաշնակցության առաջարկն է եղել, որ կարելի է հանդիպել, քննարկել երկրի տնտեսական, քաղաքական վիճակը, Արցախի հարցը: Այս մասին...
Քոչարյանի և մյուսների գործով բողոքները քննող դատավոր Արմեն Դանիելյանը ինքնաբացարկ չհայտնեց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Արմեն Դանիելյանը քիչ առաջ վերադարձավ խորհրդակցական սենյակ...
Մանվել Գրիգորյանն ազատ չի արձակվի. Վերաքննիչի որոշումը
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը քիչ առաջ վերադարձավ խորհրդակցական սենյակից և որոշում կայացրեց մերժ...