ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր վթար Սյունիքի մազրում. կան տուժածներ
Հունիսի 17-ին` ժամը 13:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Նորավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 12-րդ կմ-ին բախվել են «Lada Granta» (վարորդ` Ա.Ա., ծնված 1989 թ.) և «Օpel Astra» (վարորդ՝ Ա.Հ., ծնված 1997 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Օpel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը քաղաքացիների ուժերով հոսպիտալացվել է Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Փրկարարները «Lada Granta» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Քաղաքացին հոսպիտալացվել է Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԻՆ-ը հորդորում է չայցելել «Սատանի կամուրջ»
Հալիձոր գյուղին հարակից տարածքում սողանքի ակտիվացման հետևանքով հողազանգվածը փակել է Որոտան գետի հունը: Այդ մասին հայտնու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Աճառյան-Բաբաջանյան խաչմերուկում
Aurora News-ը քիչ առաջ տեսանյութ է ստացել Աճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկից, որտեղ խոշոր վթար է տեղի ունեցել: Մեզ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ Երևանում. այրվել է էլեկտրական ենթակայան
Այսօր վթար է տեղի ունեցել մայրաքաղաքի Օրբելի փողոցում` էլեկտրական ենթակայանում: Ժամը 13:30-ի սահմաններում տեղի ուն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեքենան վարել է Հյուսիսային պողոտայով ու տեսանյութ տարածել
Քաղաքացին որոշել է մեքենա վարել Հյուսիսային պողոտայով ու այդ մասին տեսանյութ է տարածել համացանցում։Ֆեյսբուքյան օգտատերեր...