ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ադրբեջանում զորավարժությունների ժամանակ արձակված հրթիռն ընկել է Գյանջայի տներից մեկի բակում
Ադրբեջանական «Ազատություն» թերթի գլխավոր խմբագիր Գանիմատ Զահիդովն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Ադրբեջանում անցկացված զորավարժությունների ժամանակ արձակված հրթիռն ընկել է երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Գյանջայի (Գանձակ) տներից մեկի բակում:
«Հինգ օր առաջ (Ադրբեջանի պաշտպանության նախարար) Զաքիր Հասանովը լուրջ հաջողության է հասել: Զորավարժությունների ժամանակ արձակված հրթիռն ընկել է Գյանջայում...տներից մեկի բակում»,- գրել է Զահիդովը:
Երբ ադրբեջանցի օգտատերերը սկսել են առցանց տիրույթում հարձակում գործել նրա վրա, Զահիդովը, ով հետապնդումների պատճառով Ստրասբուրգում է ապրում, հրապարակել է նաև ասվածի ապացույցները՝ մի քանի լուսանկար:
Նմանատիպ հոդվածներ
Դատախազը միջնորդեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փո...
Անձամբ ես կհատուցեմ Փաշինյանի պահանջած 650 000 դրամ դատական ծախսը. Հայկ Ալումյան
Իմ կարծիքով` դատարանը չպետք է 650 հազար դրամը բռնագանձի, որովհետև գումարի չափը կախված է գործի բարդությունից, տեղի ունեցա...
Գործարկվել է Սերժ Սարգսյանի աջակիցների Telegram ալիքը
Գործարկվել է Սերժ Սարգսյանի աջակիցների Telegram ալիքը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ երրորդ նախագահի ոչ պաշտոնական ֆեյսբուք...
Սուրեն Պապիկյանն ընտրվեց «ՔՊ» կուսակցության վարչության նախագահ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ համաժողովն ավարտվեց, որի ժամանակ կուսակցության անդամներն ընտրեցին վարչո...