Իջեւանի քաղաքապետին հրավիրել են ոստիկանություն
Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանին հրավիրել են ոստիկանություն՝ հունիսի 15–ին Իջեւանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ բացատրություն տալու։ Այս մասին հայտնում է News.am-ը: Ոստիկանությունից լրատվամիջոցին հայտնեցին, որ հունիսի 15-ին, Տավուշի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, կատարվում է հետաքննություն։
Ավելի վաղ Shamshyan.com–ը հայտնել է որ ժամը 09:15-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացի Վալերի Մելիքբեկյանից, ով հայտնել է, որ Իջեւան քաղաքի Անկախության 13/41 հասցեում գտնվող իրեն պատկանող տարածքում Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը քաղաքապետարանի աշխատակիցների հետ ապօրինի գործողություններ է կատարում տարածքում, եւ հարձակվել են տան անդամների վրա:
Ոստիկանությունում Վ. Մելիքբեկյանի կինը՝ Իջեւանի բնակիչ, 51-ամյա Նարինե Մելիքբեկյանը հայտնել է, որ նույն օրը իրենց ընտանիքին պատկանող հողամասում շինարարների դեմ ակցիա իրականացնելու ժամանակ Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը մի քանի անգամ հարվածել է իր թիկունքին:
Նմանատիպ հոդվածներ
Դատախազը միջնորդեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փո...
Անձամբ ես կհատուցեմ Փաշինյանի պահանջած 650 000 դրամ դատական ծախսը. Հայկ Ալումյան
Իմ կարծիքով` դատարանը չպետք է 650 հազար դրամը բռնագանձի, որովհետև գումարի չափը կախված է գործի բարդությունից, տեղի ունեցա...
Գործարկվել է Սերժ Սարգսյանի աջակիցների Telegram ալիքը
Գործարկվել է Սերժ Սարգսյանի աջակիցների Telegram ալիքը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ երրորդ նախագահի ոչ պաշտոնական ֆեյսբուք...
Սուրեն Պապիկյանն ընտրվեց «ՔՊ» կուսակցության վարչության նախագահ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ համաժողովն ավարտվեց, որի ժամանակ կուսակցության անդամներն ընտրեցին վարչո...