ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինայի նախագահն ընտրում է կարճ ճանապարհը՝ վազում է շատրվանների միջով
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մարիուպոլ նավահանգստային քաղաքում վազել է շատրվանների միջով: Համապատասխան տեսանյութը տեղադրվել է Donbas Public TV-ի յութուբյան ալիքում:
Նախագահը ելույթ է ունեցել քաղաքի Թատերական հրապարակում, որի ժամանակ նրա շուրջ են հավաքվել տեղի բնակիչները: Նա որոշել է դեպի մեքենա տանող ճանապարհը կարճացնել՝ վազելով շատրվանների միջով:
Տեսանյությում երևում է, թե ինչպես է նախագահը թիկնապահնեի հետ միասին վազում գործող շատրվանների միջով: Նրան հետևում են հավաքվածներից մի քանիսը՝ նույնպես հայտնվելով ջրաշիթերի տակ:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Զելենսկին այնուհետև մեքենա է նստել և հեռացել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որոշվեց տնտեսված միջոցներն ուղղել երևանյան որոշ փողոցների հիմնանորոգմանը. Հակոբ Կարապետյան
Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ որոշում է կայացվել տնտեսվա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ Եռաբլուր պանթեոնի մոտակայքում. ԱԻՆ-ը մանրամասներ է ներկայացրել
Հունիսի 17-ին, ժամը 14:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Եռաբլուր պանթեոնի մոտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բողոքի ակցիա. Ողջաբերդցիները պահանջում են լուծել սողանքների հարցը
Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքի բնակիչներն այսօր հավաքվել են և սպասում են մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին: Վտանգավոր գոտում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կրպակների ապամոնտաժում Հր․ Քոչար փողոցում
Այսօր ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվել Երևանի Հր․ Քոչար փողոցում։ AuroraNews.am-ին ականատեսները հայտնեցին, որ ապա...