ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ահազանգողը տեղեկացրել է, որ նկատել է «մորուքով և սև շապիկներով անձանց». «Ադեկվադ» ՀԿ
2․5 ժամ ոստիկանության բաժանմունքում գտնվելուց հետո «Ադեկվադ» ՀԿ-ի բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվել։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ադեկվադ» հասարակական կազմակերպությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Ինչպես պարզվեց, ոստիկանությունը գործել է ինչ-որ ահազանգի հետքերով, ահազանգողը տեղեկացրել է, որ նկատել է մեքենայով ընթացող «մորուքով և սև շապիկներով անձանց», ինչն էլ հանդիսացել է ոստիկանական գործողությունների հիմք։
Ցավում ենք, որ իշխանությունների ապիկար կառավարման և խուճապային հրահանգավորումների հետևանքով այնպիսի լուրջ կառույցի աշխատանքը, ինչպիսինն է Ոստիկանությունը, զավեշտի է վերածվում, և վարկաբեկվում իրավապահ մարմինների համբավն ու գործառույթները»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որոշվեց տնտեսված միջոցներն ուղղել երևանյան որոշ փողոցների հիմնանորոգմանը. Հակոբ Կարապետյան
Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ որոշում է կայացվել տնտեսվա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ Եռաբլուր պանթեոնի մոտակայքում. ԱԻՆ-ը մանրամասներ է ներկայացրել
Հունիսի 17-ին, ժամը 14:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Եռաբլուր պանթեոնի մոտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կրպակների ապամոնտաժում Հր․ Քոչար փողոցում
Այսօր ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվել Երևանի Հր․ Քոչար փողոցում։ AuroraNews.am-ին ականատեսները հայտնեցին, որ ապա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բողոքի ակցիա. Ողջաբերդցիները պահանջում են լուծել սողանքների հարցը
Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքի բնակիչներն այսօր հավաքվել են և սպասում են մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին: Վտանգավոր գոտում...