ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես չեմ ամաչում գաղտնալսման բովանդակությունից, ես ամաչում եմ գաղտնալսման փաստից․ Վանեցյան
Ոչ թե գաղտնալսման բովանդակությունից, այլ փաստից է ամաչում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, նա ասել է «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Շատ ցավալի է, որ նման դեպք տեղի ունեցավ, եւ ուզում եմ ասել, որ ես չեմ ամաչում գաղտնալսման բովանդակությունից, ես շատ ծանր եմ տանում եւ ամաչում եմ գաղտնալսման փաստից։ Բայց եթե օբյեկտիվ եւ սթափ նայենք այդ ամենին, տեխնիկայի զարգացման պարագայում նման դեպքերը բացառել ուղղակի անհնարին է։ Աշխարհի հզորագույն պետությունների ղեկավարներից սկսած վերջացրած մյուսներով՝ նմանատիպ պատմության մեջ հայտնվել են, եւ մենք այսօր փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի նման դեպքերն այլեւս բացառենք»,- ասել է Արթուր Վանեցյանը։ Իսկ գործի մանրամասներին, ասել է, տեղյակ չէ, քանի որ այն նաեւ իրեն է վերաբերում, եւ փորձում է զերծ մնալ գործի դետալներին տեղեկանալուց։
Մանրամասներըՙ տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
Կոռուպցիոն սկանդալ. 6-րդ վարչության պետի տեղակալը շարունակում է սպառնալ, կաշառք պահանջել. Ժամանակ
«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ կոռուպցիոն սկանդալ է հասունանում ՀՀ ոստիկանության շուրջ, որի պատճառը, ըստ շրջանառվ...
Հայտնաբերվել է Մարտի 1-ի գործով տուժողի հոր՝ Սարգիս Ավագյանի սպանության մեջ մեղադրվող տղամարդը
ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իր...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Դավիթ Տոնոյանն այցելել է ԶՈՒ հենակետերից մեկը
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ ԶՈւ-երի մարտական հենակետերից մեկը։ Մարտական դիրքում նախարար Դ...
Խոշոր հրդեհ` Սարի թաղում
Հունիսի 15-ին, ժամը 15:30-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի թաղ թաղամասում՝ հեռուստաաշտարակ...