«Իրատես». Ու՞մ վրա են մուննաթ գալիս. Արմեն Սարգսյանը՝ նախկիններին
«Իրատես» թերթը գրում է. «Երբ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ անդամի թեկնածու առաջարկեց Վահե Գրիգորյանին, նախկին իշխանության ներկայացուցիչներ, որոշ քաղաքական գործիչներ նրան քննադատեցին՝ համարելով անսկզբունք:
Սակայն դիվանագետ Արմեն Սարգսյանը նեղ միջավայրում բավական դիպուկ է արտահայտվել այս առնչությամբ՝ նկատելով, թե նախկիններն են այդպիսի Սահմանադրություն գրել ու հրամցրել իրեն, որտեղ նախագահին ոչ մի լիազորությամբ չեն օժտել, հիմա ու՞մ վրա են մուննաթ գալիս, իրենց «հագով» գրած Սահմանադրությա՞ն:
Նախագահը նաեւ ընդգծել է, որ նախկին իշխանության ձեռամբ գրած մայր օրենքի համաձայն նախագահը համարվում է պետության գլուխ եւ հետեւում է Սահմանադրությանը: «Հիմա ձիու վրա նստա՞ծ կհետեւեմ, թե՞ նախագահականի աշխատասենյակից, իմ հայեցողությանն է թողած»,- փաստել է նախագահը:
Ասել է՝ անգամ հստակ դրույթներ չկան, թե ինչպես պետք է նախագահը հետեւի Սահմանադրությանը, դրա համար էլ Արմեն Սարգսյանն իր իմացածով ու գիտեցածով է առաջնորդվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծափերով ճանապարհեցին պաշտոնին հրաժեշտ տվող Արտակ Զեյնալյանին
«Համոզված եմ, որ պարոն Զեյնալյանի ներուժը կներգրավվի ՀՀ պետության կառավարման, հետագա զարգացման ու շինարարության գործում,...
Կոռուպցիոն սկանդալ. 6-րդ վարչության պետի տեղակալը շարունակում է սպառնալ, կաշառք պահանջել. Ժամանակ
«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ կոռուպցիոն սկանդալ է հասունանում ՀՀ ոստիկանության շուրջ, որի պատճառը, ըստ շրջանառվ...
Արցախում զինծառայող է զոհվել
Հունիսի 13-ին` ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում...
Տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստ, որը վարել է Սերժ Սարգսյանը
Նախօրեին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարում էր ՀՀԿ նախ...