Քաղաքականություն

Ինչ կապ ունի Սամվել Բաբայանի ստորագրահավաքը՝ Լեւոն Մնացականի նշանակման հետ. Ժողովուրդ

Ինչ կապ ունի Սամվել Բաբայանի ստորագրահավաքը՝ Լեւոն Մնացականի նշանակման հետ. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր տեղի է ունենալու Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի ժամանակ երկրորդ ընթերցմամբ քննարկվելու է «ԱՀ Քննչական կոմիտեի մասին»…

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր տեղի է ունենալու Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի ժամանակ երկրորդ ընթերցմամբ քննարկվելու է «ԱՀ Քննչական կոմիտեի մասին» նախագիծը:

 

Հուլիսի 1-ից Արցախն արդեն ունենալու է Քննչական կոմիտե, իսկ կառույցի նախագահ էլ նշանակվելու է ոստիկանապետ Իգոր Գրիգորյանը, ում այդ պաշտոնում փոխարինեց Լեւոն Մնացականյանը:

 

Արցախի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բնական համարեց ժամանակ առ ժամանակ կադրային տեղափոխությունները: «Լեւոն Մնացականյանի տեղափոխումը, կարծում եմ, պայմանավորված է առաջիկայում սպասվող որոշակի ակտիվացումներով. Սամվել Բաբայանը ստորագրահավաք է սկսել Սահմանադրության դրույթ փոխելու համար, եւ հնարավոր է, որ այդ գործընթացը նաեւ փողոցային ակցիաներով զուգորդվի: Լեւոն Մնացականյանը դրա համար նշանակվեց, որպեսզի ունենան լոյալ եւ ուժեղ ոստիկանապետ»,- նկատեց Խանումյանը»:

 

Մանրամասներըՙ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250