Տեղեկացնում եմ՝ Գագիկ Ծառուկյանը որևէ հարցաքննության չի մասնակցել․ Իվետա Տոնոյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն արձագանքել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ հարցաքննվելու մասին հրապարակումներին:
««168 ժամ» պարբերականն այսօր հրապարակում է արել այն մասին, որ իբրև թե Գագիկ Ծառուկյանը երեկ հարցաքննվել է Քննչական կոմիտեում՝ Աբովյանում քաղաքապետի ընտրությունների նախօրեին ՔՊ-ական թեկնածուի շտաբի պետի տան ու մեքենայի հրդեհման գործով հարուցված քրեական գործի շրջանակներում: Այդ հրապարակման մասով պաշտոնապես տեղեկացնում եմ, որ Գագիկ Ծառուկյանը որևէ հարցաքննության չի մասնակցել:
Լրատվամիջոցների իմ գործընկերներին հորդորում եմ առաջնորդվել բացառապես պրոֆեսիոնալ լրագրության սկզբունքներով, հանրությանը տրամադրել բացառապես ստույգ և ճշտված տեղեկատվություն, այլ ոչ թե առաջնորդվել սենսացիաներ հորինելու սկզբունքով»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը ֆրանսիացի պաշտպանի հետ ժամանեց դատարան
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արմեն Համլետի Դանիելյանի նախագահությամբ, քիչ առաջ մեկնարկեց Մարտի 1-ի գործով...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծափերով ճանապարհեցին պաշտոնին հրաժեշտ տվող Արտակ Զեյնալյանին
«Համոզված եմ, որ պարոն Զեյնալյանի ներուժը կներգրավվի ՀՀ պետության կառավարման, հետագա զարգացման ու շինարարության գործում,...
Արցախում զինծառայող է զոհվել
Հունիսի 13-ին` ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում...
Գազի գնի հարցում Փաշինյանի մոտ պատրանքներ կան. 168 Ժամ
«168 ժամ» թերթը գրում է. «Գազի գների հարցում Փաշինյանը պատրանքներ ունի»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին ասել է Նորա...