Մանվել Գրիգորյանին կտեղափոխեն «Նաիրի» ԲԿ
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի բուժական հարցերի գծով տեղակալ Պետրոս Մանուկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնել է, որ 2 օր առաջ ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ եղել է բժշկական կոնսիլիում, որին մասնակցել են նաև ԱՆ-ից մասնագետներ:
«Կոնսիլիումը եղել է 2 օր առաջ, կոնսիլիումի որոշումը եղել է, որ Մանվել Գրիգորյանը դեռ կարիք ունի ստանալ հիվանդանոցային բուժում: Իրավիճակի մեջ կա դրական դինամիկա, նա դեռ վերակենդանացման բաժանմունքում է: Մենք ունենք Եվրադատարանի միջանկյալ որոշում և քրեակատարողական հիմնարկից ուղարկած գրություն, որ իրեն պետք է տեղափոխեն «Նաիրի» բժշկական կենտրոն»,- լրատվականի հետ զրույցում ասաց Պետրոս Մանուկյանը:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի բուժական հարցերի գծով տեղակալը չի կարողացել հստակ ժամկետ ասել, թե երբ Մանվել Գրիգորյանին կտեղափոխեն «Նաիրի» բժշկական կենտրոն, սակայն դա կլինի հավանաբար կամ այսօր կամ վաղը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄՆ-ում «այլմոլորակային էակի» են նկատել
ԱՄՆ բնակիչ Վիվիան Գոմեսը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է մեծ ականջներով և բարակ վե...
Ռուսաստանցի գործարար Ալբերտ Խուդոյանի նկատմամբ տնային կալանք է սահմանվել
Մոսկվայի Տվերսկյան դատարանը տնային կալանք է սահամնել «Оптима» ծխախոտի մատակարար ընկերության նախկին սեփականատեր Ալբերտ Խո...
Երթուղայինի վարորդի վարքագծի մասին, փոխանցել ենք պատասխանատուներին․ Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ Անի Սեիզ Խաչարյանի այսօր...
Երեխաների բողոքի ակցիա՝ խաղահրապարակը չվերածել ավտոտնակների
Այսօր լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզի Նոր Գեղիում: Գյուղի Ուսանողական 8-րդ շենքի, որը հանրակացարանային է, բնակի...