Իմ թեկնածության առաջադրումը քաղաքական որոշման արդյունք է. Վահե Գրիգորյան
Իհարկե քաղաքական որոշման արդյունք է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին՝ համաձայն է արդյո՞ք այն տեսակետի հետ, որ իր թեկնածության առաջադրումը քաղաքական որոշման արդյունք է: Գրիգորյանի խոսքերով, քաղաքական մի մարմնից մյուս մարմնին առաջադրում է տեղի ունեցել:
Նա նաև վստահեցրեց, որ որևէ խախտում չի եղել իր թեկնածության առաջադրմամբ՝ ինչպես պնդում են ընդդիմադիրները և որոշ իրավաբաններ: Գրիգորյանը նաև նշեց, որ ինքը բացարձակապես կաշկանդվածություն չունի, չնայած այն բանին, որ լավ հարաբերություններ ունի իշխանության ներկայացուցիչների հետ. «Այդ պաշտոնում ընտրվելուց ես երդում չեմ տալու որևէ խմբավորման ներկայացուցիչ լինելու համար: Ես չեմ պատրաստվում շարունակել հին ավանդույթները, որ եղել են մյուսների դեպքում»: Այսօր Գրիգորյանը խորհրդարանում հանդիպում ունեցավ Իմ քայլը խմբակցության հետ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծափերով ճանապարհեցին պաշտոնին հրաժեշտ տվող Արտակ Զեյնալյանին
«Համոզված եմ, որ պարոն Զեյնալյանի ներուժը կներգրավվի ՀՀ պետության կառավարման, հետագա զարգացման ու շինարարության գործում,...
Արցախում զինծառայող է զոհվել
Հունիսի 13-ին` ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում...
Գազի գնի հարցում Փաշինյանի մոտ պատրանքներ կան. 168 Ժամ
«168 ժամ» թերթը գրում է. «Գազի գների հարցում Փաշինյանը պատրանքներ ունի»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին ասել է Նորա...
Դատարանը մերժեց դատավոր Գագիկ Հեբոյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը
Առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի պաշտպաններն այսօր՝ հունիսի 13–ին միջնորդե...