Երբ զոքանչը նաև «ընկեր» է. Ոստիկանության բացահայտումը
Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, հունիսի 12-ին, ժամը 10.00-ին, Նոր Գեղի գյուղի խաչմերուկից բաժին բերման են ենթարկել Քարաշամբ գյուղի 37-ամյա մի բնակչի, որի անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է թերթով փաթեթավորված դեղնականաչավուն կանեփանման չոր, մանրացված զանգված՝ մոտ 0.48 գ կշռով և առանձին թերթով փաթեթավորված շագանակագույն խեժանման զանգված՝ մոտ 1.03 գ կշռով, և կաթուցիչ: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփի բույսից պատրաստված թմրանյութ է, իր մոտ պահել է անձնական օգտագործման համար:Նյութերի նախապատրաստման ընթացքում նա նաև տվել է բացատրություն, որ Քարաշամբ գյուղում զոքանչի տանը կից տնամերձ հողամասում ունի ցանած և մշակած կանեփի բույսեր, որոնցից պատրաստում է իր օգտագործման համար թմրանյութ:
Նույն օրը, ժամը 15.05-ին, նշված վայրում կատարված զննությամբ հայտնաբերվել են 30-70 սմ բարձրության 29 հատ մոտ 0.6 կգ կշռով կանեփանման բույս, որոնք հողից հանվել են, փաթեթավորվել, կնիքվել և ուղարկվել են ՓՔՎ՝ դատանյութագիտական փորձաքննության:
Նշանակվել է տոքսիկոքիմիական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄՆ-ում «այլմոլորակային էակի» են նկատել
ԱՄՆ բնակիչ Վիվիան Գոմեսը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է մեծ ականջներով և բարակ վե...
Ռուսաստանցի գործարար Ալբերտ Խուդոյանի նկատմամբ տնային կալանք է սահմանվել
Մոսկվայի Տվերսկյան դատարանը տնային կալանք է սահամնել «Оптима» ծխախոտի մատակարար ընկերության նախկին սեփականատեր Ալբերտ Խո...
Երթուղայինի վարորդի վարքագծի մասին, փոխանցել ենք պատասխանատուներին․ Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ Անի Սեիզ Խաչարյանի այսօր...
Երեխաների բողոքի ակցիա՝ խաղահրապարակը չվերածել ավտոտնակների
Այսօր լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզի Նոր Գեղիում: Գյուղի Ուսանողական 8-րդ շենքի, որը հանրակացարանային է, բնակի...