Այսօր զոհված զինծառայողը 20 օրից զորացրվելու էր. News,am
Այսօր՝ հունիսի 13-ին, Արցախում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Արտյոմ Խաչատրյանը Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքից էր, 20 օրից զորացրվելու էր: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Վայոց ձորի մարզի զինվորական կոմիսարիատից։
Մալիշկայի համայնքապետ Գարիկ Նազարյանն էլ ասաց, որ մահացած զինծառայողն ունի ավագ եղբայր եւ քույր։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հունիսի 13-ին, ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1999թ. ծնված Արտյոմ Վազգենի Խաչատրյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄՆ-ում «այլմոլորակային էակի» են նկատել
ԱՄՆ բնակիչ Վիվիան Գոմեսը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է մեծ ականջներով և բարակ վե...
Ռուսաստանցի գործարար Ալբերտ Խուդոյանի նկատմամբ տնային կալանք է սահմանվել
Մոսկվայի Տվերսկյան դատարանը տնային կալանք է սահամնել «Оптима» ծխախոտի մատակարար ընկերության նախկին սեփականատեր Ալբերտ Խո...
Երթուղայինի վարորդի վարքագծի մասին, փոխանցել ենք պատասխանատուներին․ Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ Անի Սեիզ Խաչարյանի այսօր...
Երեխաների բողոքի ակցիա՝ խաղահրապարակը չվերածել ավտոտնակների
Այսօր լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզի Նոր Գեղիում: Գյուղի Ուսանողական 8-րդ շենքի, որը հանրակացարանային է, բնակի...