Վրաստանը մասնակցելու է Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժություններին
Վրաստանը մասնակցելու է Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժություններին: Այս մասինճեպազրույցի ժամանակ ասել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան։
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը՝ Իզորիան նշել է․ «Մեր ռազմավարական գործընկերության հիմնական չափորոշիչներից մեկը զորավարժությունների անցկացումն է: Մենք այսօր որոշում ենք ընդունել, որ Վրաստանը նույնպես կմասնակցի Ադրբեջանի և Թուրքիայի զորավարժություններին»։
Նրա խոսքով՝ Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարներն այսօր ավելի վաղ քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանի Գաբալա քաղաքում հունիսի 12-ին տեղի կունենա Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ՊՆ ղեկավարների եռակողմ հանդիպումը:
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը ֆրանսիացի պաշտպանի հետ ժամանեց դատարան
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արմեն Համլետի Դանիելյանի նախագահությամբ, քիչ առաջ մեկնարկեց Մարտի 1-ի գործով...
«Ժողովուրդ». Բակո Սահակյանը մերժեց Սերժ Սարգսյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներսում վերջին շրջանում իրավիճակն այնքան էլ հանդարտ չէ։ Մասնավորապես, վերջին օրերին ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծափերով ճանապարհեցին պաշտոնին հրաժեշտ տվող Արտակ Զեյնալյանին
«Համոզված եմ, որ պարոն Զեյնալյանի ներուժը կներգրավվի ՀՀ պետության կառավարման, հետագա զարգացման ու շինարարության գործում,...
Գազի գնի հարցում Փաշինյանի մոտ պատրանքներ կան. 168 Ժամ
«168 ժամ» թերթը գրում է. «Գազի գների հարցում Փաշինյանը պատրանքներ ունի»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին ասել է Նորա...